ՀՀ ֆինանսների նախարարության մարզահամալիրում մեկնարկել է մաս-ռեսթլինգի աշխարհի գավաթի 2-րդ փուլը ու Եվրոպայի բաց առաջնությունը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանել շուրջ 20 երկրների մոտ 200 մարզիկներ: Նրանց մեջ պատկառելի թիվ են կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները: Հայաստանը հանդես է գալիս տղամարդկանց եւ կանանց բոլոր քաշային կարգերում: Վաղը կայանալու են եզրափակիչները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ