Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում տեղի ունեցավ «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովը, որը հանրապետության երկրորդ քաղաք էր բերել արմատներով շիրակցի բազմաթիվ նշանավոր դեմքերի՝ լեգենդար հերոսների, ակադեմիկոսների, քաղաքական ու հասարակական գործիչների:
Իր ծննդավայր, հարազատ քաղաք էր եկել նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը: Երբ ելույթի համար ձայն տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, վերջինս հայտարարեց, որ դահլիճում նստածներից մեկն առաջինն է արձագանքել իր կողմից մշակված «Գյումրին առանց տնակների» ծրագրին: Քանի որ երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու պետական ծրագիրն ավարտվում է, սակայն Գյումրիում բազմաթիվ ընտանիքիներ դեռ անօթեւան են մնում, քաղաքապետ Բալասանյանը որոշել է հիմնադրամ ստեղծել ու լուծել այս խնդիրը:
Քաղաքապետն ասաց, որ իրավունք չի վերապահում իրեն հրապարակելու առաջին բարերարի անունը, քանի որ նրանից թույլտվություն չունի: Երբ դահլիճը պնդեց, թե ասա, նա, ցույց տալով դահլիճում իր որդու հետ նստած արդարադատության նախկին նախարարին, հայտարարեց. «Մեր համաքաղաքացի պարոն Մանուկյանը»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ