Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Յակուտսկում ամբողջը շիրակցիներ են. յակուտները չեն ծաղկեցնում Յակուտսկը, շիրակցիներն են ծաղկեցնում». Միքայել Սրբազան (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2015 18:54

Այսօր Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովը, որին տեղի իշխանավորներից բացի մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության եւ սպորտի նախարարները, արդարադատության նախկին նախարար, ծնունդով գյումրեցի Հովհաննես Մանուկյանը, գեներալներ Կոմանդոսը, Հայ Քոթանջյանը, (Հայկ Քոթանջյանը ծնունդով Գյումրիից է, իսկ Կոմանդոսը արմատներով Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Խարկով գյուղից է), Շիրակի մարզի բոլոր մտավորականները, արմատներով շիրակցի  հայտնի գիտնականներ, ակադեմիկոսներ, արեւելագետներ, ճանաչված հեռուստամեկնաբաններ…скачанные файлы

Համաժողովը սկսվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ելույթով, որը ողջունելով ներկաներին, ասաց, որ շիրակցիները նախկին չեն լինում: «Այս դահլիճում շատ հարազատ դեմքեր կան, վաստակ ունեցող, իրենց հետեւում լուրջ ներդրում թողած մարդիկ, բայց նայում եմ եւ տեսնում եմ նաեւ բացակաների, որոնք կարող էին լինել եւ չգիտեմ ինչու այստեղ չեն: Եւ այստեղ, ես ուզում եմ իմ ողջյունի խոսքը ուղղել մեկ այլ հարթություն, այն իմաստով, որ կցանկանայի, որ ձեր համագումարը ոչ թե ձեռքբերումների վրա ուշադրություն դարձներ, այլ չեղածի վրա ուշադրություն դարձներ, ոչ թե հպարտանար չարածով, այլ ուշադրությունը բեւեռեր  եւ սեւեռեր չարածի վրա: Ինչո՞ւ համար եմ սա ասում, ես արդեն 16 տարի է՝ պատիվը ունեմ Շիրակի թեմի առաջնորդը լինելու եւ այս տարիների ընթացքում շատ ու շատ բաներ տեսել եմ, ամբողջ Շիրակ աշխարհը ճանաչել եմ եւ շիրակցիներին ճանաչել եմ, եւ հասկացել եմ մի բան, որ Շիրակ աշխարհի պոտենցիալը ոչ մեկը չունի. ոչ մեկ նահանգ, ոչ մեկ մարզ, ոչ մեկ շրջան: Իսկ Շիրակի մարզի մի զգալի պոտենցիալն էլ Գյումրին է կազմում, հսկայական պոտենցիալի: Նայում ենք արվեստի բնագավառում, արվեստագետների մեծ մասը շիրակցիներ են, քանդակագործների մեծ մասը շիրակցիներ են, թատրոնի աշխատողների մեծ մասը շիրակցիներ են, գիտնականների զգալի մասը շիրակցիներ են, պետական գործիչների մեջ հսկայական թիվ են կազմում շիրակցիները: Եվ այս պոտենցիալը չօգտագործել հանուն հայրենիքի եւ ի մասնավորի հայրենիքի այս քաղցր հատվածի,կարծում եմ, որ լուրջ թերացում է: Ի մասնավորի՝ Սփյուռքում այսօր, հեռու-հեռավոր շրջաններում Սփյուռքի լեփ-լեցուն շիրակցիներ կան՝ կայացած, դիրքի հասած, հայացքները դեպի այս կողմը կարոտով: Պարզ մարդիկ նաեւ, որոնք պարզ աշխատանքով, գիտնական չեն, արվեստագետ չեն, պարզ աշխատանքով են հասել ինչ-որ մի բանի եւ պոտենցիալ ունեն, կարող են օգնել, կարող են նպաստել հայրենիքի զարգացմանը, այս մարզի զարգացմանը, Շիրակի, Գյումրիի զարգացմանը: Ռուսաստանում, ամենահեռավոր Յակուտսկում ամբողջ շիրակցիներ են,եւ Յակուտսկը ամբողջ ծաղկեցնողը շիրակցիներն են, յակուտները չեն ծաղկեցնում, շիրակցիներն են ծաղկեցնում: Ուրեմն այդ պոտենցիալը չօգտագործել, կարծում եմ, որ լուրջ թերացում է »,-ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

скачанные файлы скачанные файлы

Սրբազանն առաջարկեց աշխարհի բոլոր անկյուններում բնակվող շիրակցիներին ինչ-որ ձեւով  անպայման  գտնել ու ընդգրկել «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության կազմում: Ըստ նրա, եթե անգամ այս շիրակցիներն ազգականներ չունենան Շիրակ աշխարհում, միեւնույնն է  նրանց հայացքն այստեղ է, քանի որ  պապերի գերեզմաններն են այստեղ:

Նունե ԱՐԵՒՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031