Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա հացը՝  «նիսյայով»

Հոկտեմբեր 24,2015 17:55

Տավուշի մարզի  Նոյեմբերյան քաղաքի խանութներում առեւտրի շուրջ 30 տոկոսը կատարվում է  ապառիկ: Սննդի  խանութներից մեկի տերը  ցույց տվեց  «նիսյայի» տետրը,  ուր 50-ից ավելի անուններ կան, որոնց ընդհանուր պարտքը կազմում է ավելի քան 2 միլիոն 500 հազար դրամ: Ընտանիքներ  կան, ովքեր վաճառատանը  պարտք են 300 հազար դրամ ու չեն կարողանում գոնե մասամբ փակել պարտքը :

Նոյեմբերյանի բնակչության մոտ փողի պակասը  հատկապես զգում են  էլցանցերի եւ  գազի հիմնարկության  տեսուչները, ովքեր սպառած հոսանքի եւ բնական գազի  գումարները հավաքելու համար ամսվա վերջին   տնետուն են անցնում, հաճախ  նույն սպառողին մի քանի անգամ զանգում են, այցելում, նրանից  նեղանում, որ գումարի վճարումն ուշանում է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031