Լրահոս
Օրվա լրահոսը

«Վոլոդյա Ավետիսյանի ազատումը եւս պետք է լինի քաղաքական որոշման հետեւանք»

Հոկտեմբեր 24,2015 16:24

Հոկտեմբերի 25-ին պետք է լսվի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամ ազատման հարցը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը:

Հիշեցնենք՝ Վոլոդյա Ավետիսյանը խարդախության համար դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ շփոթմունք լինի, քանի որ հոկտեմբերի 25-ը կիրակի է՝ ոչ աշխատանքային օր, Գագիկ Սարուխանյանը պատասխանեց, որ  Վոլոդյա Ավետիսյանի հետ զրույցից են տեղեկացել նիստի օրվա մասին: Գագիկ Սարուխանյանն էլ է մի պահ մտածել, որ շփոթմունք է, սակայն վերլուծելուց հետո հասկացել է, որ հանձնաժողովը հասարակական է, անդամները պաշտոնյաներ են եւ շատ հավանական է, որ կիրակի օրը նիստ անեն:

«Վոլոդյա Ավետիսյանի դատապարտումը զուտ քաղաքական բնույթի էր, այսինքն՝ հրահանգ կար կալանավորել եւ նրան կալանավորել են: Դատարանում մենք տեսանք, թե ինչ ծիծաղելի էին թե՛ քննիչը, թե՛ դատավորը վճիռ կայացնելիս, որովհետեւ նրա մեղքը ապացուցված չէր: Մենք ուղղակի հույս ունենք, որ կազատվի: Իր ազատումը եւս պետք է լինի քաղաքական որոշման հետեւանք, այսինքն՝ այսպես կոչված իշխանությունները»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:

Նրա խոսքերով՝ հավանական է համարում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց հետո հնարավոր կլինի ազատման որոշում կայացնել, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում  «տեղ ունենա». «Մենք չենք տեսել որեւիցե մի արդար գործողություն ընդհանրապես երկրում եւ ոչ միայն Վոլոդյա Ավետիսյանի հարցում, այլ ընդհանրապես: Այս իշխանությունների հետ ուժի լեզվով է պետք խոսել, իսկ ուժը իրավական դաշտում հնչողություն տալն է, միջազգային ատյաններին ահազանգելը, Եվրոպական դատարան դիմելը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031