«Վարձակալության հանձնված «Առանց սահմանների» կատակերգությունը, որի գործողությունները տեղի են ունենում Կովկասում, հանրությանը կրկին հիշեցրել է այս տարածաշրջանի մասին: Եվ ահա հայկական հող արդեն գալիս են համադամասերների խմբեր, որոնք փնտրում են իսկական խոհանոց, գինեգործություն եւ, իհարկե, ամենակարեւորը՝ հայկական բրենդին, որի հետ ասոցացվում է Հայաստանը»,- նշված է Lenta.ru-ի Հայաստանին կատարված անդրադարձում:
Հեղինակը մանրամասն անդրադարձել է հայկական կոնյակի պատմությանը, ներկայացրել է, թե ինչ տեսակի խաղողներից են այն ստանում, որտեղ են աճում այդ խաղողները, ինչ տեսակի կոնյակներ կան, որտեղ եւ ինչպես են պատրաստվում. «Հայկական գինեգործության վերաբերյալ գլխավոր առասպելից ենթադրվում է, որ խաղողի առաջին որթն այս հողերում Նոյն է տնկել եւ հենց ինքն էլ առաջինը փորձել է քաղցր գինին»:
Հոդվածում խոսվում է նաեւ հայկական խոհանոցի մասին. «Հայկական խոհանոցը հնագույններից մեկն է Ասիայում և ամենահինն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Կարեւոր է հիշել է, որ Հայաստանում օրը մեկ անգամ է հնարավոր հաց ուտել: Կամքի ուժը չի բավականացնի, որպեսզի սեղանից հեռանաս առանց փորձելու բոլոր տեղական ուտելիքները, հետո էլ երկրորդ անգամ նստես սեղանի մոտ»:
Հեղինակը նաեւ խորհուրդ է տալիս երեկոյան զբոսնել կարմիր տուֆից պատրաստված Երեւանում, խմել հայկական սուրճ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ