Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. 2.2 տոկոս տնտեսական աճը քիչ ռիսկային կանխատեսում է

Հոկտեմբեր 24,2015 15:26

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հոկտեմբերի 24-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ 2016 թվականի բյուջեի նախագծին:

Նա ասաց, որ նախագծով նախատեսված 2.2 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է ընդհանուր միտումներով. «Հիմնականում հանքարդյունաբերությամբ է պայմանավորված, քանի որ նախատեսվում է, որ հումքի գները համաշխարհային շուկայում նվազման միտում են ունենալու կամ միգուցե կպահպանվեն, որի դեպքում հնարավորություն չենք ունենա ապահովել այս տարվա տնտեսական աճը: Այս տարի էլ, եթե գյուղատնտեսությունը չլիներ, չէինք կարող ունենալ տնտեսական աճը, եւ 2.2-ը բավականին պահպանողական, այսինքն՝ քիչ ռիսկային կանխատեսում է, որը նպատակ ունի այդ ցուցանիշը իրականացնել»:

Սուրեն Պարսյանը նկատեց, որ բյուջեում եկամտային մասը նվազել է 8-9 միլիարդ դրամի չափով. «Դա եւս խոսում է, որ տնտեսության եկամտաբերությունը շահութաբերության անկում է գրանցվում ներկայումս: Այդ ցուցանիշները բարելավելուն ուղղված որոշակի քայլեր են ձեռնարկվում»:

Տնտեսագետը համարում է, որ այս անգամ կառավարությունը արդեն հույս չունի, որ կառավարությունը կարող է իրեն օգնել, ինչպես այս տարի օգնեց, քանի որ գյուղատնտեսական տատանումները ցիկլային են՝ 1 տարի լավ արդյունքներ գրանցվելուց հետո հաջորդ տարի սովորաբար գյուղատնտեսական ցուցանիշների անկում է գրանցվում՝ կապված տարբեր հանգամանքների հետ. «Այսինքն՝ իրենք հաշվի են առնում, որ չեն կարող ապահովել այսպիսի գյուղատնտեսության աճ, դրանից ելնելով իրենք որոշակի պահպանողական 2.2 տնտեսական աճ են կանխատեսում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031