Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Կառավարությունը այս տարի 4.1 տոկոս տնտեսական աճը կապահովի»

Հոկտեմբեր 24,2015 13:55

«2015 թվականի 10 ամիսներին Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի վրա ազդող հիմնական ոլորտները միշտ եղել են շինարարության, հանքարդյունաբերության ոլորտները, որոնք այս տարի պասիվ ցուցանիշներ գրանցեցին»,- հոկտեմբերի 24-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը այժմ 4.1 տոկոս տնտեսական աճին մոտ է, եւ ըստ նրա, եթե կառավարությունը կարողանա կազմակերպել վերամշակվող արտադրանքի արտահանում, մասնավորապես՝ գյուղատնտեսական մթերքների արտահանումը, միանշանակ 4.1 տոկոս տնտեսական աճը կապահովի. «Սակայն, ներկայումս մենք խաղողի մթերման խնդիր ունեինք, հիմա ոչ միայն խաղողի այլ մթերքների խնդիր եւս ունենք՝ կարտոֆիլը, սմբուկը, մնացած բանջարեղենները եւս արտադրվել են մեծ քանակությամբ սակայն իրացման շուկա չկա. վերամշակող ձեռնարկությունները պատրաստ չեն ընդունել կամ բավականին ցածր գներով են ընդունում, որը բնականաբար, գյուղատնտեսներին չի շահագրգռելու հաջորդ տարի նույն ծավալով գյուղատնտեսական մթերքներ արտադրել: Դա եւս բացասական հետեւանքներ կունենա հաջորդ տարվա ցուցանիշների վրա»:

Տնտեսագետը համարում է, որ կառավարությունը այս տարի 4.1 տոկոս տնտեսական աճը կապահովի, քանի որ այդ ցուցանիշի մոտ են, ըստ նրա, մնում է միայն աճի տեմպը պահպանել. «Տարվա վերջում, սովորաբար, մենք ունենում ենք տրանսֆերտների աճ դա կբերի առեւտրի եւ ծառայության ոլորտում որոշակի աշխուժացում: Դա եւս միանշանակ կազդի մեր տնտեսական աճի ցուցանիշների վրա: Միգուցե, քաղաքական գործոնները եւս կան՝ կապված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ, դա եւս կարող է իր դրական եւ բացասական ազդեցությունը ունենալ տնտեսական վիճակի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karen says:

    Տրանսֆերտների աճ չկա այս տարի և առավել ևս չի կարող լինել հաջորդ տարի, հարգելի Սուրեն, և Դուք լավ գիտեք դրա պատճառները:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031