Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով այդ երկրում տեղի ունեցած բիզնես համաժողովներից մեկում, այսպիսի հայտարարություն է արել. «Որտեղ որ չարիք կա, մենք նրա կողքին կլինենք»:
«Haberler»-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունից հետո դահլիճում նստած մարդիկ սկսել են բուռն ծափահարել:
https://www.youtube.com/watch?v=3V2F67sdsaA
https://www.youtube.com/watch?v=3V2F67sdsaA
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օրերս Դավութօղլուն եւս մեկ նման ուշագրավ հայտարարություն էր արել: Հոկտեմբերի 14-ին նա մասնակցել էր թուրքական «Show TV» ալիքի հաղորդմանը, որի ընթացքում նրան խնդրել են նկարագրել իր դավանած Իսլամի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դավանած իսլամների տարբերությունները: Նա պատահաբար պատասխանել էր, որ որեւէ տարբերություն չկա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ