Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թենիսի մրցաշար լրագրողների միջեւ (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 24,2015 12:29

«Գրանդ Սպորտ» մարզահամալիրում ավարտվեց ԶԼՄ-ների միջեւ թենիսի մրցաշարը, որի նախաձեռնողը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան էր, հովանավորը՝ «Beeline Armenia»-ն:

скачанные файлы

Շուրջ 20 լրատվամիջոցների աշխատակիցներ մեկ ամիս «Գրանդ Սպորտի» մարզիչների ղեկավարությամբ մարզաձեւի այբուբենն ու նրբությունները յուրացնելուց հետո հարաբերությունները պարզեցին տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում:скачанные файлы

Կանանց մեջ մրցանակային եռյակը կազմեցին. 1. Սոնա Ղուկասյան (Հանրային ռադիո), 2. Արաքս Սիմոնյան (ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության լրատվական բաժին), 3. Մարինե Կարապետյան («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն):скачанные файлы

Տղամարդկանց պայքարում հաղթեց Հակոբ Բադալյանը (Lragir.am), նրան հաջորդեցին Արթուր Սուքիասյանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) եւ Արամ Մանուկյանը (Հանրային ռադիո եւ «Կենտրոն» հեռուստաընկերություն): Բոլոր մրցանակակիրները «Beeline Armenia»-ի կողմից ստացան դրամական պարգեւներ, գավաթներ եւ դիպլոմներ: Գավաթներ էին սահմանվել նաեւ հատուկ անվանակարգերում:

Մրցանակները հանձնեց «Beeline Armenia»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, որը մինչ այդ թենիսի գալա խաղ անցկացրեց տղամարդկանց մրցաշարի հաղթող Հակոբ Բադալյանի հետ:

Անդրեյ Պյատախինը ԶԼՄ-ներին ասաց. «Վստահ եմ, որ ցանկացած երկրում շատ կարեւոր են թե ժուռնալիստիկան, թե սպորտը: Այսօր մենք օգնեցինք միավորել այդ երկու հասկացությունները եւ պարզվեց, որ հայ լրագրողները ոչ միայն լավ են գրում, այլեւ լավ թենիս են խաղում, զբաղվում են սպորտով: «Beeline»-ը աջակցում է Հայաստանում ամեն մի լավ բանի, աջակցում է սպորտին, առողջ ապրելակերպին, աջակցում է լրատվությանը: Եթե ունեք մարզական նոր նախաձեռնություններ, ներկայացրեք: Մենք պատրաստ ենք դրանք քննարկել եւ աջակցել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031