Սեպտեմբերի 15-ին 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը երեկ Վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս մասին, երեկ պատասխանելով մեր հարցին ասաց նրա հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը՝ հավելելով. «Հայկը երեկ բողոքը ներկայացրել է, այժմ կսպասենք պատասխանին»:
Արմենակ Կյուրեղյանը մեր զրույցում ավելի վաղ նշել է, որ Հայկ Կյուրեղյանը վերաքննիչ բողոք ներկայացնելով ոչ թե բողոքում է պատժի մեղմացման առումով, այլ՝ որպես ակցիայի շարունակություն: Նշենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը տեւական ժամանակ Հայկին չէր տրամադրում դատարանի վճիռը, ինչի պատճառով վերջինս չէր կարողանում վերաքննիչ բողոք ներկայացնել:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթում: