Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի կրակոցներով գործի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի փաստաբանը՝ Հայկ Ալումյանը, նշում է, որ նախաքննության պրոցեսը շարունակում է մնալ անշարժ վիճակում. «2013 թվականից ունեմ մտահոգություններ, որոնցից յուրաքանչյուրը, ցավոք, արդարացել է մինչև այսօր: Հիմա էլ ունեմ շատ լուրջ մտահոգություններ, մեր դատավարական հակառակորդը խիստ պաշտպանված է, անձեռնմխելի է, կարելի է ասել: Այո, հույսեր կան, համոզմունք կա, որ վաղ, թե ուշ մենք կհասնենք արդարության, անպայման կհասնենք: Ուղղակի հարցը նրանում է, թե է՞լ քանի հոգով ի պաշտոնե կապականի իր անունը այս ընթացքում, ակնհայտորեն արդարադատությունը շեղելով ճիշտ ճանապարհից».- նշում է Հայկ Ալումյանը:
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: