Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են բերում համանախագահները տարածաշրջան. «Ժամանակ»

Հոկտեմբեր 24,2015 11:22

Հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք երկու օր անց կմեկնեն Բաքու: Ըստ տեղեկությունների՝ համանախագահները հանդիպելու են նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Ստեփանակերտում, որտեղից էլ պետք է նաև շփման գծի դիտարկում անցկացնեն: Ի՞նչ հարց կար կամ ի՞նչ առաջարկներ կան հերթական այցի շրջանակում՝ պարզ չէ: Հայտնի է միայն, որ համանախագահներն ուզում են մինչև տարեվերջ կազմակերպել նախագահների հանդիպում: Սակայն նույնիսկ կասկածի տակ է, թե արդյո՞ք դա բոլոր համանախագահներն են ուզում: Թեև միգուցե ուզում են բոլորը, սակայն խնդիրն այն է, թե ում հովանու տակ պետք է լինի այդ հանդիպումը՝ ԱՄՆ-Ֆրանսիա արևմտյան զույգի՞, թե՞ Ռուսաստանի:

Պետք է նկատել, որ Սարգսյան-Ալիև վերջին երկու հանդիպումները եղել են արևմտյան դաշտում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ուելսում, և հետո Փարիզում: Սակայն նրանց պայմանավորված երրորդ հանդիպումը՝ Նյու Յորքում այս տարվա սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում այդպես էլ տեղի չունեցավ: Փոխարենը՝ սեպտեմբերի 1-ից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցով Ադրբեջանը վերսկսեց հրադադարի ինտենսիվ խախտումները՝ այս անգամ կիրառելով ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ և հրետակոծելով Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերը:

Միևնույն ժամանակ, սեպտեմբերին այդ իրադարձությունների ֆոնին բավական հրատապ դարձավ տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը: Սերժ Սարգսյանը սեպտեմբերին ՀԱՊԿ գագաթնաժողովում առաջարկեց Հայաստանը դարձնել ԱՊՀ խաղաղապահների կենտրոն: Իրավիճակի լրջությունը երևի թե վկայեց և այն, որ ԱՄՆ-ը ստիպված եղավ նախ Պենտագոնի ներկայացուցիչ Ֆարկասի, իսկ հետո համանախագահ Ուորլիքի միջոցով հայտարարել, որ խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվում, դա մանիպուլյացիա է, իսկ եթե նման հարց լինի էլ, ապա կա պայմանավորվածություն, որ խաղաղապահների կազմում չեն լինելու համանախագահ երկրների և տարածաշրջանային այլ պետությունների զորքեր:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031