Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նույն երեւույթը՝ տարբեր դիտանկյուններից. «Հրապարակ»

Հոկտեմբեր 24,2015 10:53

Նույն երեւույթին կարելի է միանգամայն տարբեր դիտանկյուններից նայել։ Նայած թե դու «բարիկադի» որ կողմում ես։ Նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում կատարվող դեպքերի մասին պատմող աշխատակիցը վրդովված ասում էր․ «Քանդում են մեր տարիների սարքածը, կտեսնեք, թե գործը ոնց է տուժելու, հազար խնդիր են ունենալու՝ հին կադրերին հանում են, անփորձ մարդկանց բերում»։ Հավանաբար, մարդը վտանգ էր տեսնում, որ շուտով իրեն էլ են ազատելու, եւ այս մռայլ կանխատեսումներն ու քննադատությունը նաեւ դրանով էր պայմանավորված։

Իսկ ՀԷՑ-ի փոփոխություններին ավելի դրական տրամադրված անձի հետ զրույցը բոլորովին այլ շեշտադրումով ընթացավ․ «Մարդիկ ուզում են մաքրել ՀԷՑ-ը կոռումպացված տզրուկներից, որոնք ամսական հսկայական գումարներ էին աշխատում։ Իրենց առաջ խնդիր են դրել գոնե 2 տոկոսով նվազեցնել կորուստները։ Նորոգել ցանցերը, բարելավել աշխատանքի որակը։ Վա՞տ է»։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031