Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամարտության սառեցումն է այն միակ ճանապարհը. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 24,2015 10:42
karabax

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ կայցելեն տարածաշրջան։ Նրանք փորձելու են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Հայաստանում եւ Ադրբեջանում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ լուծումներ գտնելու, դրանք իրականություն դարձնելու, ինչպես նաեւ միջնորդների կողմից առաջարկված կամ առաջարկվող լուծումները ընկալելու եւ կյանքի կոչելու հարցերում երկու երկրների հասարակությունների, քաղաքական ուժերի անպատրաստ լինելը ներկայումս, կարծում ենք, անհնար են դարձնում որեւէ ընդունելի, փոխզիջումային տարբերակի մշակումը։
Այդ պատճառով հիմնահարցի շուտափույթ կարգավորման միջոցով տարածաշրջանը ինտեգրելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված էին եւ այսօր էլ դատապարտված են ձախողման։ Ինտեգրման հնարավորությունները դեռեւս պահպանվում են միայն հակամարտության սառեցման եւ առկա ստատուս քվո-ի ամրագրման տիրույթում։
Այսօր կարգավորումն անհնար է ինչպես արտաքին փոխբացասող ազդակների գոյության, այնպես էլ դրանք հաղթահարելու եւ որեւէ կոնկրետ տարբերակի շուրջ ներազգային ու հայ-ադրբեջանական, այսինքն՝ ազգամիջյան կոնսենսուսի հասնելու բացարձակ անհնարինության պատճառով։
Միաժամանակ ներկա աշխարհաքաղաքական իրողությունները քիչ հավանական են դարձնում նաեւ նոր հայ-ադրբեջանական մեծ պատերազմի վերսկսումը։ Այն կարող է բռնկվել, եթե «կարգավորման» անվան տակ միջնորդների մի մասը փորձի ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում։
Նման պայմաններում անհնար է դառնում համապարփակ կարգավորումը, ուստի հակամարտության սառեցումն է այն միակ ճանապարհը, որը թեեւ ոչ արագընթաց, բայց կայուն եւ ապահով պայմաններ է ստեղծում առաջ շարժվելու համար։
Հակամարտության սառեցման գաղափարը Հայաստանում գրեթե չունի որեւէ լուրջ ու բանական հակաթեզ. որքան երկար պահպանվեն պատերազմի միջոցով ամրագրված իրողությունները, այնքան ամենքը կսկսեն հաշվի նստել դրանց հետ։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031