Լրահոս
Օրվա լրահոսը

Որոտանի առաջին օգուտը. «168 Ժամ»

Հոկտեմբեր 24,2015 10:26

ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները այս տարվա հունվար-սեպտեմբերին ավելացրել են պետբյուջե վճարած հարկերը 11.2 մլրդ դրամով կամ 2.2 տոկոսով։ Ինչպես երևում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ցանկից, նրանք այս ընթացքում վճարել են 515.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 504.2 միլիարդի փոխարեն։

Սակայն մի նրբություն կա։ 10 ամենախոշոր հարկատուների կտրվածքով՝ հարկային մուտքերն ավելացել են ավելի քան 13 միլիարդ դրամով։ Իսկ մնացած 990 ընկերությունների դեպքում ընդհանուր հարկային մուտքերը նվազել են 2 միլիարդ դրամով։ Ստացվում է՝ խոշորների հարկերն ավելացել են առաջին 10-յակի շնորհիվ։ Իսկ ավելի կոնկրետ՝ Որոտանի հիդրոկայանների համալիրի շնորհիվ։ Բանն այն է, որ բյուջե է փոխանցվել համալիրի վաճառքի գնի ԱԱՀ-ն և ընկերությունը 7 անգամ ավելացրել է հարկերի չափը՝ հասցնելով 16,7 միլիարդ դրամի։ Այսինքն, եթե այս համալիրը վաճառված չլիներ, 1000 խոշորագույն հարկատուների վճարած հարկերը նվազած կլինեին։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031