Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սակագները պետք է նվազեն. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 24,2015 10:15
elenergia

Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն այս տարի զգալիորեն բարելավվել է։
Ավելացել են էժան հոսանքի արտադրության ծավալները։ Մի բան, որ կարեւոր պայման է էներգահամակարգում, մասնավորապես բաշխիչ ցանցերում խուսափելու նոր ֆինանսական ճեղքվածքների ձեւավորումից։ Ինչպես հայտնի է, վերջին երկու-երեք տարիներին հոսանքի թանկացումը հիմնականում պայմանավորված էր այդ հանգամանքով։
Տարեսկզբի ութ ամիսների տվյալներով, ավելացել է ինչպես ատոմակայանում, այնպես էլ հիդրոկայաններում արտադրված հոսանքի քանակը (ԱԷԿ-ի դեպքում աճել է ավելի քան 9 տոկոսով, իսկ հէկերի դեպքում՝ շուրջ 11 տոկոսի սահմաններում)։
Հակառակ դրան, 9,1 տոկոսով նվազել է էներգաարտադրությունը ջերմային կայաններում։ Հիշյալ զարգացումները վկայում են, որ թանկ հոսանքի արտադրությունը փոխարինվել է էժանով։
Իհարկե առաջիկա ամիսներին այս հարաբերակցությունը կարող է որոշակի փոփոխության ենթարկվել՝ ի վնաս էժան հոսանքի արտադրության։ Ինչպես հայտնի է, վերալիցքավորման եւ վերանորոգման նպատակով սեպտեմբերի 18-ից դադարեցվել է հոսանքի արտադրությունը ատոմակայանում։ Այն կանգառի վիճակում կլինի մինչեւ հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ։ Այդ ընթացքում հոսանքի ներքին պահանջարկը բնականաբար կբավարարվի ջերմային առավել թանկ էլեկտրաէներգիայի հաշվին։ Այլ կերպ ասած, դրանցում արտադրության ծավալները կավելանան, բայց հազիվ թե կարելի է կարծել, որ թանկ հոսանքը կգերակայի։
Ինչեւէ, էներգաարտադրության կառուցվածքում հիշյալ դրական փոփոխությունները լավ հիմք են ստեղծել հոսանքի գնի վրա ճնշումը թուլացնելու համար։ Օգոստոսից 1-ից գործողության մեջ մտած սակագները թույլ կտան փոխհատուցել նախորդ տարիներին բաշխիչ ցանցերում կուտակված կորուստները։
Այլ կերպ ասած, նախկինից մնացած 22 մլրդ դրամ պարտքերի խնդիրը հաջորդ սակագնային տարում դուրս կգա օրակարգից։ Ինչպես հայտնի է, դրա ազդեցությունը սակագների վերջին բարձրացման մեջ գերազանցեց գրեթե 5 դրամը։ Այն դարձավ հոսանքի թանկացման վճռական գործոնը։
Հաջորդ սակագնային տարում, երբ վերանա այդ գործոնը, ենթադրվում է, որ սակագները պետք է նվազեն։ Այդպես կլինի, եթե, իհարկե, դրանց վրա այլ ոլորտներից ճնշումը չավելանա։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031