Մինչ ճանապարհային ոստիկանությունը զինվում է տեսանկարահանող նորանոր սարքերով՝ խախտում անող վարորդներին հայտնաբերելու եւ տուգանելու համար, վարորդներն էլ նոր միջոցներ են ձեռնարկում՝ տուգանքներից խուսափելու համար: Շատ վարորդներ արդեն ձեռք են բերել զգայուն սարքեր, որոնք որոշակի հեռավորության վրա արագաչափ, տեսանկարահանող սարք կամ ճանապարհային ոստիկանության մեքենա լինելու դեպքում ազդանշանով զգուշացնում են:
Բայց նրանց համար, ովքեր չունեն այդ սարքերից, «բարի» մարդիկ որոշել են այսպիսի ցուցանակով աչքալուսանք տալ, որ կոնկրետ Նար-Դոսի եւ Խորենացի փողոցների խաչմերուկում չեք նկարվում, հանգիստ կարող եք առանց թարթիչները միացնելու երթեւեկելի գոտի փոխել, շրջադարձ կատարել, կարմիր լույսի տակով անցնել ու ամենակարեւորը՝ հենց խաչմերուկի մոտ չթույլատրվող հատվածում կանգնել ու գրիլ, խորոված կամ քյաբաբ ուտել:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
23.10..2015
Հեչ տեղին չէր այս ակնարկը: Ու այդ ցուցանակը` այստեղ չի նկարում, նյութի հետ ոչ մի կապ չունի: