Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ հետեւություններ անել եւ առաջ շարժվել

Հոկտեմբեր 24,2015 15:30

«Վերջերս ես մասնակցում էի Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի 28-րդ նիստին, որին մասնակցում էին եվրոպական բազմաթիվ երկրների պատգամավորներ. ուզում եմ հայտնել, որ իմ գործընկերները բավական հետաքրքրված են մեր երկրում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով եւ շատ զարմացած ու ոգեւորված էին, որ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու առաջարկը արվել է ոչ թե ընդդիմադիր որեւէ ուժի, այլ մեր երկրի նախագահի կողմից։

Կարծում եմ՝ սա եւս մեկ ապացույց է, որ մեզանում այժմ ընթացող գործընթացները ամբողջովին տեղավորվում են եվրոպական չափանիշների տիրույթում, եւ սրանից պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել եւ շարժվել առաջ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Հարցազրույցը 

«Առավոտ» օրաթերթ
23.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգարժան Նելլի, ցավալի է, որ մեր պատգամավորները մեր իսկ ազգային չափանիշները թողած, տարվում են եվրոպական չափանիշներով, որոնք արդեն հիմնավորված փաստ է, որ փակուղի են մտել: Ցավալի է նաև, որ մեր երկրի զարգացման, եթե կարելի է այսօրվա իրողությունը զարգացում անվանել, այս փուլում որևէ պահանջ և անհրաժեշտություն չկա սահմանադրության փոփոխության համար, եթե իհարկե հաշվի չառնենք իշխանությունների վերարտադրության ապահովումը:
    Ինչ վերաբերվում է այն մտքին, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու առաջարկն արվել է ոչ թե ընդդիմադիր որեւէ ուժի, այլ մեր երկրի նախագահի կողմից, ապա սա առավել քան հիմնավորում է իրավիճակի պարադոքսայնությունը: Նախ մեր հեռատես նախագահն ինչու այդ առաջարկը չարեց իր առաջին կամ գոնե երկրորդ ընտրություններից անմիջապես հետո, ինչու որևէ մեկը, այդ թվում նաև նախագահն այդպես էլ որևէ խելամիտ հիմնավորում չներկայացրեց նշված փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ:
    Ի վերջո երկրի ներսում քաղաքական ճգնաժամ չկա, արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար ժողովրդի կողմից ուղղակի ընտրված նախագահն իր լիազորություններով առավել քան պահանջված է, ընդիմությունը սահմանադրական փսոփոխություններ չի պահանջում, ՀՀԿ-ն անարդյունավետ, սակայն իշխում ու ընտրություններին 70-80 տոկոս է խփում ու էլ ինչ է ուզում, որ գնում է սահմանադրության փոփոխության: Իմ կարծիքով մինչ որևէ օրինագիծ, առավել ևս սահմանադրության որևէ դրույթ փոփոխելը, պետք է լիովին պարզել մեր գենետիկական տեսակին կառավարելու հիմնական սկզբունքներն ու նոր դրանք հաշվի առնելով օրենք մշակել, միևնույն ժամանակ վերջ տալով այլ երկրների կողմից մշակված օրենքների անհաջող թարգմանություններին:
    Երևի թե հենց այս ամենի պատճառով է, որ մեր երկրում խյարը թարս է աճում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031