Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտանիքի անդամների հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել գրող, արձակագիր Մուշեղ Գալշոյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմի պրեմիերային: Հայ մտավորականի 80-ամյակին նվիրված ֆիլմը հիմնականում հիմնված էր Մուշեղ Գալշոյանի ակնարկների վրա, որն ընդմիջվում էր նրա գրչակից ընկերների իր իսկ մասին արտահայտած հետաքրքիր հիշողություններով: Ֆիլմի սցենարի հեղինակը գրողի դուստրն է՝ Սիրանուշ Գալշոյանը, իսկ ռեժիսորը Տարոն Ղափլանյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն