Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու կարիք չկա». Eurasianinfoleague

Հոկտեմբեր 23,2015 21:50

«Ռուսաց լեզուն ռուսական հսկայական մշակույթը ճանաչելու, եւ քաղաքակրթական անհատական աճի գործիքներից մեկն է: Այս լեզուն իմանալու շնորհիվ ռուսական մշակույթը հասանելի է դառնում միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Հայաստանում ռուսերեն իմացող մարդը կարող է առաջխաղացում ունենալ աշխատանքում»,- Եվրասիական տեղեկատվական լիգայի` «Eurasianinfoleague» հետ զրույցում ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Լրագրողը, մասնավորապես, այսպիսի հարց է տվել Արմեն Աշոտյանին. «Պարոն նախարար, գաղտնիք չէ, որ Հայաստանում դպրոցների շատ փոքր մասն է ռուսական թեքումով: Այս հարցը քննարկվո՞ւմ է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում»:

Նախարարն ի պատասխան շեշտել է, որ Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու կարիք չկա. «Ուզում եմ նշել, որ հայոց լեզուն Հայաստանի տարածքում կրթության միակ պետական լեզուն է: Ռուսերենը Հայաստանի համար միջազգային լեզու է, միջազգային շփման լեզու, բայց ոչ ազգային կրթության լեզու: Մյուս կողմից մենք հետաքրքրված ենք մեր ուսանողների, այսպես կոչված, «բազմալեզվությամբ»:

Արմեն Աշոտյանն ասել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ռուսերենը պարտադիր առարկա է եւ դասավանդվում է երկրորդ դասարանից. «Այն դեպքում, երբ այլ օտար լեզուները դասավանդվում են երրորդ եւ հինգերորդ դասարաններից: Մեր երկրում կան ռուսական դպրոցներ եւ ռուսական դասարաններով դպրոցներ: Մոտ ապագայում սկսվելու է ռուսական ճեմարանի շինարարությունը»:

Այժմ Հայաստանի կրթական համակարգում մշակվում են անգլալեզու կրթական ծրագրեր: Ըստ Աշոտյանի՝ սկսվել են ֆրանսիական ճեմարանի զարգացման աշխատանքները, որտեղ դասավանդումը կատարվում է ֆրանսերենով. «Մենք, իհարկե, հետաքրքրված ենք, որ ռուսական գիմնազիան դառնա հետաքրքիր կրթական այլընտրանք, որը բաց կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիների համար»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը նկատել է, որ մայրենի լեզվի հարցը շատ զգայուն է այսպիսի պատմություն, մշակութային ավանդույթներ ունեցող ազգի համար, ինչպիսին հայերն են. «Ես իմ ռուս գործընկերների տեղում այդ հարցը չէի շոշափի հենց այն համատեքստով, ինչպես Դուք հարցրեցիք: Ազգային ինքնությունը մեր ժողովրդի համար օրգանապես փոխկապակցված է իր հարազատ հայոց լեզվի հետ եւ այդ պատճառով այս թեմայի շուրջ որոշ սիրողական մեկնաբանություններ բացասական արձագանք են ունենում Հայաստանում, այդ թվում՝ նաեւ ինձ մոտ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031