Լրահոս
Օրվա լրահոսը

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողություն Ֆրանսիայի Տուլոն քաղաքում

Հոկտեմբեր 23,2015 18:50

Հոկտեմբերի 23-ին, Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցավ Մուսա լեռան հաղթական հերոսամարտի 100-ամյակին նվիրված` ֆրանսահայ գեղանկարիչ, քանդակագործ հայր և որդի` Ժերայր ու Դավիդ Փամբուկչյանների համատեղ ստեղծած հուշարձանի բացման արարողությունը:

Հուշարձանը բացվեց ի երախտագիտություն ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմի ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին, փոխծովակալ Գաբրիել Դարիոյին և «Գիշեն» մարտանավի նավապետ Բրիսոնին, ովքեր 1915թ.-ի սեպտեմբերի 12-13-ին «Ֆուտր», «Տ՚եսթրե», «Գիշեն», «Ադմիրալ Շարնե» և «Տեսո» մարտանավերի վրա վերցնելով 4100 մուսալեռցիների, փրկեցին վերջիններիս կյանքը:

5191_hq

Միջոցառումը կազմակերպվել էր Տուլոնի շրջանի հայ-ֆրանսիական «Ապրիս» կազմակերպությունը, «Վետերանների և դիմադրության շարժման հայ մարտիկների» հայկական կազմակերպությունների կողմից` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցեցին Միջերկրական ռազմածովային բազայի պրեֆե, փոխծովակալ Իվ Ժոլին, Տուլոնի սենատոր-քաղաքապետ Հուբեր Ֆալկոն, ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, ԱԺ պատգամավոր-փոխքաղաքապետ Ժենեվիեվ Լեվին բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իրենց ելույթներում բանախոսները նշեցին, որ մուսալեռցիների տարհանման և փրկության գործում անգնահատելի էր հատկապես ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեի դերը:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031