Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. ՀՔԾ-ն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին ոչ ամբողջական պատասխան է տվել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2015 18:09

Հատուկ քննչական ծառայությունը պատասխանել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանը: Այս մասին «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում օրենսդրություն եւ պրակտիկա» թեմայով կլոր սեղանի ընթացքում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց, որ կոմիտեն շարունակում է հետեւել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի դեպքերին եւ պետական մարմիններին տարբեր հարցումներ է ուղարկում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվել է, թե արդյոք ՀՔԾ-ն դատախազության ցուցումից հետո կազմավորե՞լ է քննչական խումբ, քանի՞ քննիչ է ներգրավված այդ խմբում, այլ իրավապահ մարմիններից մասնագետներ ներգրավվա՞ծ են, թե՞ ոչ:

«Հատուկ քննչական ծառայությունը իր ոճի մեջ է մնացել, եթե նախորդ նամակին պատասխանել էին, որ մեր հարցված տեղեկությունները նախաքննական գաղտնիք են, հրապարակման ենթակա չեն, ապա այս դեպքում իրենք երեք հարցից պատասխանել են մեկին, ասել են, որ այդ գործը հիմա քննում է քննչական խումբը: Քանի՞ քննիչ է, ո՞ր իրավապահ մարմիններից են ներգրավված մասնագետները, դրա պատասխանը չկա: Եվ սա շատ տարածված մոտեցում է. ոչ ամբողջական պատասխան տալը, փաստորեն, մեր պետական մարմինների համար արդեն բավականին տարածված եւ տհաճ երեւույթ է դարձել: Առայժմ միակ լուրջ պայքարի ձեւը դատարան դիմելն է»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031