Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում` Ղամիշլի քաղաքից Թուրքիա տանող ճանապարհին, 14-ամյա հայ պատանի է զոհվել:
«Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ զոհվածը Արմեն Ժիրայր Ավետիսյանն է, որն իր ծնողների հետ ցամաքային ճանապարհով փորձել էր մուտք գործել Թուրքիա:
Նա զոհվել է կրակոցի հետևանքով: