Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էդ ինչքա՞ն են քնել, կերել-խմել, որ էսքան վճարելուց հետո Գյումրին նորից պարտք է».Գյումրու փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2015 16:55
vaxarshak harutyunyan

Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա շրջապատի մարդկանց մեղադրում է քաղաքապետարանի աղքատիկ բյուջեից անհիմն գումարներ տանելու փորձեր կատարելու մեջ: Նա հերթով թվարկեց, թե նախկին իշխանությունները ինչ անհիմն հայցեր են ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի դեմ:

Երբ հերթը հասավ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «Ալեքսանդրապոլ» բիզնես կենտրոնի կողմից Գյումրու քաղաքապետարանի դեմ հայց ներկայացնելուն ու ռեստորանա- հյուրանոցային ծառայությունների դիմաց 3 միլիոն 417 հազար դրամ գումար պահանջելուն, Վաղարշակ Մխիթարյանը շատ վրդովվեց՝ նշելով. «Իբր թե «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի աշխատակիցները այնտեղ են հյուրընկալվել, հաց են կերել, ռեստորան են այցելել, իբր թե էդքան գումար էլ մինչեւ հիմա Գյումրու համայնքը էդ հիմնադրամին պարտք է: Նորից չհիմնավորված, անհիմն հայց, հայցի հիմքի հետ ներկայացվել են տարբեր հյուրանոցներից անդորրագրեր իբր թե Երեւան քաղաքում, Գյումրիի այլ հյուրանոցներում էլ են եղել: էդ ինչքա՞ն մարդ է եղել, էդ ինչքա՞ն են քնել, կերել, խմել, որ էդքան վճարվելուց հետո Գյումրի համայնքը էսօրվա դրությամբ իրենց նորից գումար պիտի տա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031