Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է` սնկային թունավորումից խուսափելու համար

Հոկտեմբեր 23,2015 16:57

Սնկային թունավորման 2 դեպք է արձանագրվել ՝ 2 տուժածով: Արագածոտնի մարզի Օհանավան և Օշական գյուղերում թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից հավաքած սնկի օգտագործումը սննդում: Հիվանդները հոսպիտալացվել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Ներկայումս նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նշենք, որ սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սունկ ուտելուց հետո 1.5-2 ժամ անց: Նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնի շրջանում,ջերմություն, ստամոքսի և բարակ աղու բորբոքում, գլխապտույտ։ Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին անգամ հորդորում է սնկային թունավորումից խուսափելու համար`

Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ:

Չհավաքել ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում աճած սունկ, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի:

Սննդում չօգտագործել հում սունկ։

Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

Չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է լինի տեսակավորված։

Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել:

Ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031