Բելգիայում գործող ամենաակտիվ հասարակական կառույցներից մեկը՝ «Արդիան» հիմնադրել են Սերգեյ եւ Նաիրա Վարդանյանները: Նրանք այդ երկրի հարգարժան քաղաքացիներն են, որոնք պահպանում են հայկականությունը: «Արդիան» մշտապես կազմակերպում էր գիտաժողովներ, փառատոներ եւ իր առաջ խնդիր էր դրել հայ պահել օտարության մեջ գտնվող հայ մանուկներին: Նույն մտահոգությամբ էլ ամուսինները հայկական դպրոց հիմնադրեցին Անտվերպենում:
Ցավոք, Նաիրան գնաց այլեւս երկնային կյանքով ապրելու… Այդ լուսավոր մարդը հեռացավ մահկանացուների աշխարհից՝ թողնելով իր գեղեցիկ հայկական ընտանիքը: Թող լույս իջնի նրա գերեզմանին:
Ընկերներ