Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Միհրանյան. «Պատերազմական գործողությունների սկսման վտանգը ռեալ չէ»

Հոկտեմբեր 23,2015 16:40

Մոսկվաբնակ հայ հայտնի քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի առաջին և երկրորդ կազմի անդամ Անդրանիկ Միհրանյանը լայնամասշտաբ պատերազմական գործողությունների սկսման վտանգը ռեալ չի համարում, քանի որ դա ձեռնտու չէ տարածաշրջանային երկրներին:

Դառնալով Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության մեծացման փաստին` պարոն Միհրանյանն ասաց. «Դա արվում է ներքին օգտագործման համար: Բոլորը գիտեն, որ Ալիևի իշխանությունը չափազանց կոռումպացված և միապետական է, այն էլ ժառանգական. ոչ ժողովրդավարության, ոչ մարդու իրավունքների պաշտպանության հետքը չկա: Նման իրականության մեջ իշխանության պահպանման համար պետք է խաղալ ազգայնական լարերի ու ռևանշի վրա, և ոչ միայն խոսել, այլ ցույց տալ, որ մենք կլուծենք այս հարցը, եթե ոչ բանակցությունների, համենայնդեպս՝ զինված ուժի միջոցով»:

Հարցին` արդյոք ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ կատարո՞ւմ է իր ռազմավարական գործընկերոջ պարտականությունները, պարոն Միհրանյանը պատասխանեց. «ՌԴ-ի երաշխիքը ՀՀ անվտանգության համար իհարկե բխում է ԵԱՀԿ-ի պայմանավորվածությունների հետ կապված պարտավորություններից: Սա կարող է մտնել գործողության մեջ, երբ ռեալ պատերազմական գործողություններ լինեն, բայց այդպես սահմանային կրակոցները, իհարկե, առիթ չեն, որպեսզի պետությունները որոշում ընդունեն մեծ քանակությամբ զինված ուժեր մտցնել դաշնակիցներին պաշտպանելու կամ նրանց հարցերը լուծելու համար: ՀՀ-ն որպես պետություն ի վիճակի է այդ հարցերը լուծել ինքնուրույն, և ժամանակ առ ժամանակ հայկական զինվորականները շատ խիստ պատասխան են տալիս ադրբեջանցիներին, որ չլկտիանան ու կարծեն, թե անպատիժ կարող են անընդհատ օգտագործել դիվերսիոն հարձակումներ և հրետանիներ»:

Aravot.am-ի հարցին` ողջ աշխարհը վարում է Հայաստան- Ադրբեջան լարվածության մեղմացման քաղաքականություն, իսկ Ռուսաստանը Ադրբեջանի հետ վարում է ռուսական ռազմատեխնիկայի մատակարարման բանակցություններ: Արդյոք սա չի՞ վտանգում տարածաշրջանային անվտանգությանը, պարոն Միհրանյանը պատասխանեց. «Իսկապես Ռուսաստանն Ադրբեջանին վաճառում է ռազմական տեխնիկա և զանազան սպառազինություններ, միևնույն ժամանակ ես գիտեմ, որ ամեն անգամ և՛ երկկողմանի, և՛ բազմակողմանի հանդիպումներում միշտ քննարկվում է այդ հարցը, և ՀՀ նախագահը միշտ դնում է այն իր գործընկերների և ՌԴ նախագահի առաջ: Ամեն անգամ պատասխանն այն է լինում, որ, իհարկե, զինամթերքը վաճառվում է Ադրբեջանին, մյուս կողմից էլ, նրանք, ունենալով դրամ, կարող են ազատ շուկայից էլ գնել ամեն տեսակի զինամթերք, բայց ՌԴ-ն վաճառելով զինամթերքը, բոլորովին չի մոռանում, որ ինքը երաշխավորն է ՀՀ անվտանգության և ՀՀ-ն էլ ստանում է այն անհրաժեշտ ռազմական համակարգերը, որոնք կարող են ապահովել ՀՀ անվտանգությունը: Կա համապատասխան բալանս, և մինչ այսօր այն փոխված չէ ի նպաստ Ադրբեջանի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031