Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողները դժգոհում են անգլերենի ուսուցչուհու կոպիտ վարմունքից

Հոկտեմբեր 23,2015 16:45

Aravot.am-ը դժգոհություններ է ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող 113 դպրոցի որոշ ծնողներից: Նրանք պնդում էին, որ նույն դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սերինե Դեղոյանը ոչ միայն կոպիտ է վարվում աշակերտների հետ, այլեւ խնդիրների դեպքում գործին խառնում ամուսնուն եւ հարազատներին:

Սերինե Դեղոյանի հետ կապվել չհաջողվեց, հետեւաբար մեկնաբանության համար զանգահարեցինք դպրոցի տնօրեն Մարիամ Հարությունյանին:

Տիկին Հարությունյանը հերյուրանք որակեց ծնողների դժգոհությունը, նաեւ ասաց, որ լրատվամիջոցը արդարադատության ատյան չէ, որ նման հարցերով զբաղվի: Ավելի ուշ, այլ դպրոցների իր մյուս գործընկերների նման, նա խնդրեց հայտնել այն ծնողների անունները, որոնք դժգոհել են ուսուցչուհուց: Բնականաբար ծնողների խնդրանքով չհայտնեցինք իրենց անունները, որպեսզի երեխաները խնդիրներ չունենան դպրոցում:

Պատրաստ ենք տպագրել նաեւ Սերինե Դեղոյանի մեկնաբանությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031