Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոնական բանկի դուռը սեւ կներկենք, եթե սեւ ցուցակները չվերացնեն» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 23,2015 16:11

Առեւտրով զբաղվողները, ՓՄՁ-ների ներկայացուցիչները պատրաստվում են Կենտրոնական բանկի մոտ բողոքի ակցիա անել, եթե իրենց պահանջները չկատարվեն:

Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում ՓՄՁ շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց խնդիրները ներկայացրեցին՝ կապված բանկերի հետ:

«ՓՄՁ շահերը պաշտպանող ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, «Հայաստանի տոնավաճառներ» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Դանիելյանը, «Ոսկերչությամբ զբաղվող ՓՄՁ հայկական միավորում» հ/կ նախագահ Արմեն Բաբայանը եւ «Անհատ վարորդների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Մխիթար Օհանյանն ասուլիսի ժամանակ դժգոհեցին, որ բանկերը մեկ օր տոկոսադրույքն ուշացնելու պատճառով մարդկանց գցում են սեւ ցուցակի մեջ, ինչի հետեւանքով նրանք բանկային վատ պատմություն են ձեռք բերում, ու այլեւս չեն կարողանում տոկոսները մարելուց հետո էլ նոր վարկ ստանալ:

Գագիկ Դանիելյանի խոսքերով՝ «Ասենք ես որպես առեւտրական, վարկ եմ վերցնում, գնում եմ ապրանք բերելու, ապրանքը ուշանում է ոչ իմ պատճառով, սեզոնը փակվեց, ապրանքս մնաց, բանկը ստիպում է մուծեմ: Մենք չենք հրաժարվում մուծելուց, ուղղակի կենտրոնական բանկին, կառավարությանը խնդրում ենք ժամանակ, արձակուրդ տրամադրեն, մոտեցում ցուցաբերեն էդ վարկերին, տոկոսների հետ կապված: Տոնավաճառների սեփականատերերն էլ վերանայեն տեղի վարձերի գինը»:

Տիգրան Հովհաննիսյանն ասաց, եթե ԿԲ-ն իրենց պահանջները չկատարի՝ նրանք Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա են անելու եւ բանկի դռները սեւ ներկեն՝ ի նշան սեւ ցուցակի. «Կենտրոնական բանկի ձեռքում է բոլոր բանկերի հետ կապված հարցերը»:

Արմեն Բաբայանն էլ, որը «Ոսկերչությամբ զբաղվող ՓՄՁ հայկական միավորում» հ/կ- նախագահն է, ասաց, որ շրջանառության հարկի փոփոխությունից հետո շատ ձեռներեցներ դադարեցրել են իրենց գործունեությունը: Բաբայանը վստահեցրեց, որ մոտ 10% բիզնես այդ ոլորտում փակվել է:

«Հայաստանի տոնավաճառներ» հ/կ-ի նախագահն էլ ասաց. «Ես մարտունեցի տղա եմ, մեր գյուղերում սաղի տները համատարած վարկի տակ են: Ասում ես՝ բարեւ, ասում են՝ էլ իմ տունը չի»:

«Անհատ վարորդների պաշտպանություն» հ/կ նախագահ Մխիթար Օհանյանի ներկայացրած խնդիրների մասին՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031