Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավորը ՀՀԿ-ական գործընկերներին «դեգեներատ» անվանեց

Հոկտեմբեր 23,2015 16:33

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը պնդում է, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պետք է լիներ գործող սահմանադրության թիվ մեկ պաշտպանը, բայց անձնական շահերով դրդված՝ փոխվող սահմանադրության պաշտպանն է:

«Իրեն խոստացել են բաներ, իր յոթանասունամյակը լրանում է տասնութին, ինքը քարոզում է նոր Սահմանադրությունը: Փաստորեն մի հոգի էլ է ավելացել, որն ուզում է, որ Սահմանադրությունը երկարաձգի իր կյանքը: Սերժ Սարգսյանից հետո Գագիկ Հարությունյանն է»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց պատգամավորը;

Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունները, խորհրդարանական համակարգը միգուցե հետո կարող է մեզ համար լինել շատ լավ համակարգ, բայց ոչ հիմա:

Ըստ նրա, Հայաստանը շատ լուրջ մարտահրավերներ ունի թե ներսից, թե դրսից. «Մենք շատ փխրուն վիճակում ենք, այս պահին պետք չէր, որ Հայաստանը գնար լուրջ փոփոխությունների, որոնք կարող էին նոր մարտահրավերներ բերել: Սոցիալապես, դեմոգրաֆիկ ու քաղաքական այնպիսի խնդիրներ ունենք, որ այդ խնդիրները կարող են մեր երկիրը քարուքանդ անել: Կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտություն չունենք:

Առաջարկվող Սահմանադրությունը չի երաշխավորում, որ Սաշիկ Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանն ու ուրիշները իրենց բիզնեսները թողնելու են կամ որ ՀՀԿ դեգեներատները այլեւս չեն լինելու ԱԺ-ում: Որ երկրում եք տեսել, որ տասնյոթ տարի նույն քաղաքական ուժը լինի իշխանության ու բոլոր գյուղերում ընտրություններին հաղթի»:

Նա նաեւ հակադարձեց իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններին, թե առաջարկվող Սահմանադրությունը ընդդիմության համար լայն հնարավորություններ է բերելու. «Ասում են՝ նոր Սահմանադրությունը ընդդիմության համար լավ է: Ձեր ինչ գործն է, ինձ համար լավությո՞ւն եք անում, չեմ ուզում: Թե կարծում եք՝ չեմ հասկանում որն է լավը, որը՝ վատը: Ձեզ լինի ձեր նոր Սահմանադրությունը, մի քանդեք այս երկիրը»:

Արամ Մանուկյանը նաեւ պատմեց, որ արդեն սկսել են մարզային այցելությունները. «Այսօր հինգ գյուղում Մասիսի շրջանում հանդիպումներ ենք ունենալու: Երբ բացատրում ես մարդկանց սահմանադրական փոփոխությունների վտանգները, բոլորը գիտեն, որ այդ փոփոխություններն արվում են Սերժ Սարգսյանի կյանքը երկարաձգելու համար, որ դա Սերժ Սարգսյանի նախագիծն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Հարգելի Արփինե, հոդվածի վերնագիրը ,,գործ տալու,, նման է ձեւակերպված եւ լիովին չի արտացոլում գրվածի բովանդակությունը: Օրինակ, Ա. Մանուկյանի ասածից բնավ չի հետեւում, որ հիշված կազմակերպության բոլոր անդամներն են այդպիսին, մինչդեռ վերնագրից այդ է ընկալվում: Իսկ որ խորհրդարանում կան անհամապատասխան կրթական մակարդակով ու անսովոր պահվածքով (մեղմ ասած) ներկայացուցիչներ (իսկական “անդամներ”), ապա այստեղ որեւե մեկի համար նորություն չկա, ուստի նա պետական գաղտիք չի բացահայտում, կամ չի վիրավորում քանի որ միայն կրկնվում է վաղուց հայտնի իրողությունը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031