Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ում մոտ ասես, որ չեն գնում` մոմ թափողի, վախ չափողի, վերջում` սեքսապաթոլոգի (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 23,2015 15:32

Հատկապես մարզերում սեռական կյանքին առնչվող հարցերը ընտանիքներում լուրջ խնդիրներ են առաջացնում, զույգերն անգամ բաժանվում են այս կամ այն սեռական խնդրի վերաբերյալ պատկերացում չունենալու պատճառով` այդ ամենը վերագրելով նամուսին, թասիբին: Այսօր «Ելակետ» ակումբում անդրադառնալով սեռական հարաբերությունների բարդություններին՝ ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրա խոսքերով, սեռական կյանքի նկատմամբ մշակույթի բացակայությունը հանգեցնում է նրան, որ այս կամ այն խնդիրն ունենալիս ընտանիքներն ում ասես, որ չեն դիմում. մոմ թափողի, վախ չափողի, վերջում միայն սեքսապաթոլոգի:

Մասնագետի ներկայացմամբ, վաղաժամ սեռական հարաբերությունները կարող են բարդություններ առաջացնել, այդ իսկ պատճառով ծնողները պետք է զավակների հետ քննարկեն այդպիսի հարցերը, հատկապես, երբ նկատում են, որ իրենց երեխայի մոտ սեռական հասունացումը վաղ է տեղի ունենում: Վրեժ Շահրամանյանի խոսքերով, եթե ծնողը չգիտի ինչպես վերաբերվել երեխայի սեռական խնդիրներին, պետք է գրականություն կարդա, մասնագետից խորհուրդ հարցնի, բայց ոչ մի դեպքում կոպիտ վերաբերմունք չցուցաբերի ու պատժամիջոցների չդիմի, քանի որ դրանք առավել կբարդացնեն իրավիճակը:

Մեր երկրում ոչ միայն երիտասարդացել է սեռական կյանքով զբաղվելու տարիքը, այլեւ իմպոտենցիան: Առաջին սեռական հարաբերության տարիքը տղաների մոտ 16,5 տարեկանից է սկսվում, աղջիկների մոտ` 18:
Ըստ բժշկի, 20-25 տարեկանից էլ արդեն տղաները դիմում են իմպոտենցիայի խնդիրներով, ինչը հետեւանք է ծխախոտը չարաշահելու, սխալ սննդակարգի, նեւրոզների, անքնության, կիպ հագուստ հագնելու:

Մասնագետը խորհուրդ է տալիս սեռական հարաբերությունների մեջ մտնել ոչ շուտ 18 տարեկանից, քանի որ սեռական հասունացումն արդեն 18 տարեկանում տեղի ունեցած է լինում:

Ինչ վերաբերում է սեռական դաստիարակության հարցերին, ապա Վրեժ Շահրամանյանը գտնում է, որ այն պետք է կատարվի նախակրթարաններից, դպրոցներից, սակայն ոչ թե օտարերկրյա փորձը, գրականությունը թարգմանվի ու մատուցվի, այլ ազգային էթնոմշակույթը հաշվի առնելով, մասնագետների հետ խորհրդակցելով նոր ձեռնարկներ պատրաստվի: Ըստ նրա, ծնողների համար ուղեցույցներ եւս պետք է լինեն:
«Կան դպրոցներ, որտեղ սեռական հարաբերությունների դասընթացն անցկացնում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը, բայց այնտեղ այնպիսի թեմաներ կան, որոնց պետք է մոտենալ շատ զգույշ, մասնագիտորեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչը մասնագետ չէ, նա չի կարող խոսել խոցելի կետերի մասին, այդ մասին պետք է խոսի դպրոցի հոգեբանը, որը վերապատրաստված է այդ թեմաներով: Ավելի լավ է ընդհանրապես չլինի, քան ֆիզկուլտուրայի ուսուցիչը խոսի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031