Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ից ժամանած բժիշկների խումբն ավարտում է առաքելությունը Տավուշում

Հոկտեմբեր 23,2015 15:18

Ավարտվում է ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետների առաքելությունը Տավուշի մարզում: Նախարարության կողմից հավատարմագրված առաջատար բուժաշխատողները հինգ օր շարունակ սահմանամերձ մարզի բնակչության շրջանում կատարել են ավելի քան 800 ախտորոշիչ հետազոտություն և 40 վիրահատություն:

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մասնակցությամբ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին նվիրաբերել են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա:

«Նման բարձրակարգ մասնագետների այցերը Հայաստան շատ ողջունելի են: Մենք այս ծրագրերի շնորհիվ առաջին հերթին ակնկալում ենք ընդլայնել համագործակցությունը և այն շարունակական դարձնել»,- ասաց Գագիկ Միրիջանյանը:

Բժշկական խմբի կազմում ընդգրկված էին մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ մասնագետներ, որոնք չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռիթմին, այցելուների մեծ հոսքին, սիրով և բարձր պատրաստակամությամբ կատարեցին իրենց առաքելությունը:

«Մենք առանձնացրել ենք այս բժշկական կենտրոնի առաջնահերթությունները, որ մեր առաքելությունը կառուցենք ըստ մարդկանց կարիքների` աջակցելով վիրաբուժությանը, մանկաբուժությանը, սրտանոթային, արյան բարձր ճնշման հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը, որոնք այս տարածքի համար լուրջ մարտահրավերներ են»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերթսը:

Նշենք, որ Տավուշի մարզի բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու նպատակով ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները մեր երկիր ժամանել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031