Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կազիմիրովը մեղադրում է Ադրբեջանին

Հոկտեմբեր 23,2015 15:17

Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն այսօր Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ձախողման հարցում հիմնական մեղքն ընկնում է Ադրբեջանի վրա:

Դառնալով Մինսկի խմբի հասցեին հնչող դժգոհություններին` ասաց. «Հենց Բաքվի կողմից էլ հաճախ լսում ենք դժգոհություններ Մինսկի խմբի աշխատանքների վերաբերյալ:

Անկարայում ևս կա դժգոհություն Մինսկի խմբի վերաբերյալ: Սակայն խնդիրը Մինսկի խմբի մեջ չէ, ոչ էլ երեք համանախագահների , այլ հակամարտող կողմերից մեկի մեջ: Կան երկու կողմեր, որոնք պատրաստ են աշխատել, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, մյուս` երրորդ կողմը, դրան պատրաստ չէ: Համենայն դեպս Ադրբեջանի ներկայիս ղեկավարության քաղաքականությունը նույնիսկ հակասում է այն կարգադրություններին, որոնք արվել են համազգային հերոս համարվող Հեյդար Ալիևի կողմից: Ուստի հարց է առաջանում` որքանո՞վ է որդին կատարում հոր կարգադրությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031