Ադրբեջանական Trend.az կայքը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել է, որ պաշտոնանկ են արվել այդ երկրի ազգային անվտանգության նախարար 4 գեներալներ:
Նրանք են Անդրազգային տնտեսական հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Սուբահիր Գուրբանովը, գլխավոր վարչությունների պետեր գեներալ-մայոր Թարվերդի Մամեդովը եւ գեներալ-մայոր Փարվիզ Սաֆարովը, ռազմական մասի հրամանատար գեներալ-մայոր Վուգար Ալլահգուլիեւը:
Ըստ կայքի տեղեկատվության՝ բացի վերոնշյալ գեներալներից պաշտոնանկ են արվել նաեւ նախարարության օդանավակայանների վարչության պետ, գնդապետ Փարվիզ Վելիեւը, կադրերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Թեհրան Բաբատովը եւ մի քանի շրջանների ծառայությունների ղեկավարներ:
Հաղորդվում է նաեւ, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում կադրային բարեփոխումները շարունակվելու են եւ մոտ օրերին սպասվում են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյանների պաշտոնանկումներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ