Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. «Մենք՝ որպես Հայաստանի բարեկամ, հետեւելու ենք՝ արդյոք ապահովվո՞ւմ է բաց բանավեճ»

Հոկտեմբեր 23,2015 15:07

«Շատ կարեւոր է, որ մարդիկ իրազեկ լինեն եւ հասկանան, թե առաջարկվող փոփոխությունները, ինչ են փոխելու իրենց կյանքում»,- հոկտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմակերպած «Մարդու իրավունքները Սահմանադրության  նոր նախագծում» խորհրդաժողովից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նա կարեւորում է նաեւ, որ բոլոր կողմերի ձայնը լսելի լինի, բոլորը հնարավորություն ունենան օգտվել լրատվամիջոցներից. «Մենք ցանկանում ենք տեսնել բաց բանավեճ, քննարկումներ, որ մարդիկ կարողանան իրենց որոշումը կայացնել: Եվ եթե որոշում են փոփոխություններ կայացնել, ապա դա նրանց որոշումն է: Մենք՝ որպես Հայաստանի բարեկամ, հետեւելու ենք՝ տեսնելու արդյոք ապահովվո՞ւմ է բաց բանավեճ, արդյոք «Այո» եւ «Ոչ» ճակատները ներկայացնող երկու կողմերը կարողանում են իրենց դիրքորոշումը հավասար հայտնել»:

Դեսպանը նշեց, որ առաջարկվող նախագիծը մասամբ ընթերցել է եւ ծանոթացել է Վենետիկի հանձնաժողովի եւ հայաստանյան հասարակական կազմակերպությունների տված գնահատականներին. «Ինձ համար՝ որպես Միացյալ Նահանգների ներկայացուցչի, տեղին չէ որեւէ գնահատական տալ նախագծին: Հայաստանի ժողովուրդը պետք է ծանոթանա նախագծին, մասնակցեն բանավեճերին, հասկանան, թե ինչպես կարող է դա անդրադառնալ իրենց կյանքին եւ իրազեկ որոշում կայացնեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031