Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբում՝ բանավոր հարցերը, հետո՝ գրավոր. ԱԺ կանոնակարգ օրենքն առաջարկում են փոխել

Հոկտեմբեր 23,2015 15:02

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց նաեւ Ժառանգություն խմբակցության անդամ Թեւան Պողոսյանի` «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Թեւան Պողոսյանն առաջարկում է, որ ՀՀ Կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, գործադիրի անդամներին առաջինը բանավոր հարցերն ուղղվեն, հետո նոր գրավոր:

Հիշեցնենք, որ այս խնդրի հետ կապված մշտապես խորհրդարանում դժգոհություններ են լինում: Նաիրա զոհրաբյանը նույնիսկ հեգնել էր, որ պատգամավորները գրավոր հարց են ուղղում կառավարությանը՝ ճի՞շտ է, որ տերեւը կանաչ է, հետո կառավարությունը պատասխանում է, որ այո, կանաչ է, ԱԺ-ում նորից բարձրաձայնում են նույն հարցը, նորից ստանում պատասխան, հետո՝ շնորհակալություն, որ ասացիք, որ տերեւը կանաչ է:

Որպեսզի այդ խնդիրը լուծվի, Թեւան Պողոսյանը գտնում է, որ պետք է ոչ թե գրավոր հարցերը հնչեցնելն արգելեն, ինչպես առաջարկում էին որոշ ընդդիմադիրներ,այլ սկզբում բանավորները տան, հետո, եթե ժամանակ մնաց՝ գրավորները:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն տվեց եւ արդեն ԱԺ քառօրյա նիստերում կորոշվի՝ ընդունե՞լ այն, թե՞ ոչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031