Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա անհեթեթություն է». Շաբոյանը՝ Քոքոբելյանին

Հոկտեմբեր 23,2015 14:48

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ու Խաչատուր Քոքոբելյանը թեժ վիճեցին: Քոքոբելյանին բարկացրեց այն, որ իր խոսքերով՝ երկիրը խեղդված է մոնոպոլիաների մեջ, իսկ Շաբոյանը ԱԺ-ում բուֆետների սննդից է խոսում:

Մեր հարցին, որ պարոն Քոքոբելյանը Ձեզ մեղադրեց անգործության մեջ, որ Ձեր բուն գործը թողած՝ դպրոցների բուֆետների հարցերով եք զբաղված: Ինչքանո՞վ եք ընդունում իր մեղադրանքը՝ Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Դա, բնականաբար, անհեթեթություն է, եւ ճիշտ չէ նման բան ասել, որովհետեւ հանձնաժողովը հստակ իր գործառույթներն է իրականացնում: Հանձնաժողովի գործառույթներն են՝ գերիշխող դիրքի չարաշահում, հակամրցակցային համաձայնությունների բացահայտում: Հանձնաժողովը բազմաթիվ ուսումնասիրություններ է իրականացրել, բավականին շատ խնդիրներ են բացահայտվել: մեր ուսումնասիրությունները բազմաթիվ են եւ շատ: Հանձնաժողովի ռեսուրսները սահմանափակ են, հանձնաժողովը չի կարող բոլոր խնդիրները բացահայտել:

Այն խնդիրները, որոնք բողոքով են ստացվում՝ առաջնահերթ են եւ հազվադեպ խնդիրներ, որ հանձնաժողովը բացահայտում է իր նախաձեռնությամբ: Եթե դուք գտնում եք, որ ինչ-որ ոլորտում կա խնդիր՝ բարձրացրեք, ասեք եւ հանձնաժողովը անպայման կբացահայտի այդ խնդիրը: Որեւէ մեկը մեր հանրապետությունում չի կարող ասել, որ բողոք է եղել հանձնաժողովին, այդ խնդիրը եղել է մեր տիրույթում եւ հանձնաժողովը հետեւողական չի եղել բացահայտման հարցում»:

Նա վստահեցրեց, որ կաշկանդված չէ որեւէ հարցում, որեւէ ոլորտում՝ շաքարավազի, դեղերի ներկրման. «Հանձնաժողովը բացարձակապես կաշկանդված չէ, դուք էլ կարող եք ցանկացած խնդիր ներկայացնել, հանձնաժողովը միանշանակ կբացահայտի եւ պատասխանատվության կենթարկի: Իսկ կոնկրետ մենաշնորհների մասին եթե ասում եք՝ օրենքի լեզվով ասած՝ մենաշնորհներ չկան: Կան խոշոր ընկերություններ, որոնք մեր օրենսդրությամբ համարվում են գերիշխող դիրք զբաղեցնողներ: Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում դրանք նորմալ երեւույթներ են: Մենք չենք պայքարում խոշոր ընկերությունների դեմ, գերիշխող դիրք զբաղեցնելու դեմ: Մենք պայքարում ենք չարաշահումների դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031