Հոկտեմբերի 16-ին Վիեննայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էր Գյումրիի «Վերածնունդ» փառատոնը՝ Ավստրիայում ՀՀ դեսպանության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ:
Համերգին իրենց կատարողական արվեստը ցույց տվեցին «Վերածնունդ» փառատոնի դափնեկիրները տաղանդաշատ մանուկներն ու երիտասարդ կատարողները: Հնչեցին հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներից բացի միջոցառմանը ներկա էին Վիեննայի Ռիխարդ Վագների անվան կոնսերվատորիայի և երաժշտական ակադեմիայի ղեկավարները, օտարերկրյա հանդիսատես:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, որն ընդգծեց Գյումրիի և Հայաստանի մշակութային անցուդարձի կարևորագույն բաղկացուցիչ դարձած «Վերածնունդ» փառատոնի նշանակությունը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու հովանավորներին օտարերկրյա երաժշտասեր հանրությանը Հայաստանի արվեստի հետ մոտիկից առնչվելու հնարավորություն ընձեռելու համար:
Կարդացեք նաև
ԱԳՆ հաղորդագրություն