Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանի փոխարտգործնախարարը` ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին. «Մենք ոչ թե խոչընդոտում, այլ քաջալերում ենք»

Հոկտեմբեր 23,2015 14:24

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիան կարծում է` անհրաժեշտ է,  որպեսզի այս անգամ ՀՀ- ԵՄ նոր բանակցություններն արդյունք տան, ու համագործակցությունը ստացվի:

Aravot.am-ի հարցին` Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել: Եվրամիության և Հայաստանի միջև նոր պայմանագրի համաձայնեցման շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև տարեվերջ: Ի՞նչ կանխատեսումներ ունեք, Հայաստան-ԵՄ հարաբերություններում. այս անգամ հնարավո՞ր են դրական տեղաշարժեր և շոշափելի արդյունքներ և արդյոք դա չի՞ խոչընդոտի Ռուսաստանի հետ ՀՀ-ի հարաբերություններին ԵԱՏՄ շրջանակներում, ՌԴ փոխարտգործնախարարը պատասխանեց. «Կարծում եմ` անհրաժեշտ է , որ այդ բանակցությունները ստացվեն: Երկրորդը`այդ փոխհարաբերությունները, կարծում եմ, չեն հակասի ՀՀ-ՌԴ հարաբերություններին, քանի որ մենք ինքներս էլ Եվրոպական միության հետ հարաբերություններ էինք զարգացնում, իհարկե մինչև այն պահը, երբ ԵՄ-ն դադարեց ցանկանալ մեզ հետ հարաբերություններ ծավալել»:

Պարոն Նեբենզիան հիշեցրեց, որ ԵԱՏՄ այլ գործընկերներ ևս ունեն համաձայնություն համագործակցելու ԵՄ-ի հետ: Մեր դիտարկմանը` այս անգամ ՌԴ-ի կողմից խոչընդոտներ չսպասե՞լ ՀՀ-ԵՄ նոր բանակցությունների ծավալման հարցում, ՌԴ փոխարտգործնախարարն արձագանքեց. «Մենք դրան ոչ թե խոչընդոտում ենք, այլ քաջալերում: Այլ հարց է, որ այդ համագործակցությունը չպետք է հակասի անդամ երկրների ստանձնած պարտավորություններին ԵԱՏՄ շրջանակներում, իսկ մեր հայ գործընկերները դա շատ լավ գիտակցում են»:

Վասիլի Նեբենզիան նաև շեշտեց, որ իրենք ցանկանում են ԵՄ-ի հետ համագործակցել արդեն նաև ԵԱՏՄ շրջանակներում ոչ միայն երկկողմանի` ՌԴ-ԵՄ ձևաչափով, այլև երկու կազմակերպությունների միջև համագործակցության ձևաչափով: Ու այս մասին նշեց. «Վերջերս Եվրահանձնաժողովին մեր կողմից ներկայացվել են համագործակցության առաջարկություններ այն մասին, թե ինչպես ենք մենք տեսնում ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությունը: Հիմա այդ առաջարկությունները քննարկվում են Բրյուսելում, և տեսնենք, թե ինչ պատասխան կստանանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031