«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը վստահ է, որ երկրի գլխավոր փաստաթղթի փոփոխումը ժողովրդի համար չի արվում: «Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը մի օրում չդարձավ Ջեֆերսոն: ՀՀԿ-ն վախենում է իշխանափոխությունից, դրա համար էլ բոլորին ճնշում է»:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հակադարձեց. «Ոչ ոքի էլ չեն ճնշում: Այդ ո՞վ ճնշեց օրինակ Ռուբիկ Հակոբյանին, որ «Ժառանգություն»-ից դուրս եկավ»:
Թեժ բանավեճի ընթացքում Խոսրով Հարությունյանն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահին ասաց. «Արա՛»: «Արան դո՛ւ ես»,-պատասխանեց Արամ Հարությունյանը: ՀՀԿ-ականը նշեց, թե ընկերաբար էր ասում:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում