ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը հոկտեմբերի 22-ին այցելել էր Կապանի տարածաշրջանի Սրաշեն գյուղական համայնքի մերձակայքում գտնվող ականազերծված տարածքներ: Այստեղ « The HALO Trust « ականազերծման բարեգործական կազմակերպությունը և « Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» (ACHD) ԱՄՆ դեսպանատան հետ միասին իրականացնում էր ականադաշտերի ականազերծման աշխատանքներ:
Սահմանամերձ այս հողատարածքների զգալի մասը ականապատվել էր 1990-ականների ռազմական գործողությունների ժամանակ և դրանց ականազերծումը կենսական խնդիր էր համարվում Սրաշեն և հարակից գյուղական համայնքների բնակիչների համար: Այսօր այս տարածքները, որպես արոտավայր օգտագործելու համար, հանձնվեցին Սրաշեն գյուղական համայնքին:
Ականապատ դաշտերը մաքրվել են ԱՄՆ պետդեպարտամենտի «Զենքերի վերացման և չեզոքացման» բաժնի աջակցությամբ (PM/WRA) և «The HALO Trust»-ի վերապատրաստած Հայաստանի «Խաղաղապահ գումարտակի» սակրավորների կողմից:
Ականազերծված դաշտերում և տարածքներում համայնքի բնակիչները այսուհետ հնարավորություն կունենան իրենց հողերը ապահով և արդյունավետ օգտագործել:
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետարան