Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի խորհուրդը «ոչ»-ի ճակատին՝ հասարակության մեջ ավելորդ ֆոբիաներ չտարածել

Հոկտեմբեր 23,2015 13:53

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 23-ին «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» թեմայով կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում խորհուրդներ տվեց ե՛ւ «այո»-ի, ե՛ւ «ոչ»-ի ճակատներին:

Ըստ նրա՝ այն, որ եվրոպացի գործընկերները համատարած ասում են, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում շատ դրական լուծումներ կան մարդու իրավունքների հետ կապված, պետք է կարողանալ լսել եւ ընդունել: Նա համարում է, որ այդ դրական լուծումներն ակնհայտ են ցանկացած չեզոք մասնագետի համար. «Իմ խորհուրդը հետեւյալն է՝ եթե կա ցանկություն հասարակությանը կողմնորոշելու դեպի այս նախագծի մերժում, ապա խորհուրդ կտայի իրենց փաստարկները ավելի շատ կենտրոնացնել 2-րդ, 3-րդ, 7-րդ եւ 10-րդ գլուխներից դուրս, որովհետեւ եթե այս գլուխներում, որքան էլ կան մտահոգիչ դրույթներ, ընդհանուր միջազգային ստանդարտներով, եվրոպական ստանդարտներով, որոնք հաստատ ավելի առաջադեմ են, քան մեր փորձը, որ ունենք մարդու իրավունքների ոլորտում, ակնհայտորեն տեսնում են դրականը, եւ այդ դրականը կա: Հետևաբար` փորձել նույն գլուխներում նույնությամբ մոտեցումներ գտնել, որպեսզի համոզել քո քաղաքական հայացքներում կարծում եմ՝ ճիշտ մոտեցում չէ: Եվ իմ խորհուրդն է միգուցե քննարկել նպատակահարմարությունը, այլ փաստարկներ դնել ոչ-ի քարոզչության մեջ: Սա այն խորհուրդներից է, որ կարծում եմ դժվարությամբ եւ դաժանությամբ կընդունվի մեր ինստիտուտի նկատմամբ»:

Կարեն Անդրեասյանը խորհուրդ տվեց հասարակության հետ լինել անկեղծ, եւ հասարակության մեջ ավելորդ ֆոբիաներ չտարածել:

Նա ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր առաջարկները պատշաճ արձագանք չեն ստացել, եւ օմբուդսմենի առաջարկում է այո-ի ճակատին բոլոր առաջարկություններին տալ տրամաբանված պատասխաններ. «Մենք հրապարակեցինք մտահոգություններ, դրանք ներկայացրեցինք կառավարությանը, որը մեզ ուղարկել էր նախագիծը: Ես ցավում եմ, որ դրանց վերաբերյալ չստացա հիմնավոր պատասխաններ: Դրանք կարող էին տրվել, բայց պատասխաններ չհնչեցին»:

«Սարսափով եմ պատկերացնում, թե ինչպիսի արձագանքներ կարող են լինել իմ ամենաքաղաքական ելույթին: Վերջին չորս տարիներին ես ինձ թույլ եմ տվել ամենաքաղաքական ելույթն է: Կարծում եմ, որ քաղաքական զսպվածության օրինակ էր սա, եւ միեւնույն ժամանակ՝ քաղաքական չեզոքության օրինակ էր: Հնարավոր էր այս կամ այն կողմի համար ականջահաճո էր կամ տհաճ էր, բայց ես ասում եմ այն, ինչ հավատում եմ այս նախագծի վերաբերյալ»,- իր ելույթն այսպես ամփոփեց Կարեն Անդրեասյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031