Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատախազների դատադուլը դատավորը որակեց «թատերականացված ներկայացում»

Հոկտեմբեր 23,2015 13:40

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր պետք է շարունակվեր անձնագրային բաժանմունքի նախկին պետ Արտյոմ Սեդրակյանի, աշխատակիցներ Սոֆյա Ունուսյանի, Գոհար Զարգարյանի, Աիդա Սարգսյանի, ոստիկանության աշխատակից Վահագն Մելքոնյանի, եւ Նավո Սլոյանի դեմ հարուցված քրեական գործով վկաների հարցաքննությունը, դատարանը ներգրավվեց երկրորդ դատախազ Մանուչար Մարտիրոսյանին: Վեց հատորանոց գործի հսկողությունն իրականացրել էր Էդգար Աևամյանը:

Ներգրավված դատախազը խնդրեց ժամկետ մեկ շաբաթ, գործի նյութերին ծանոթանալու համար: Պաշտպանական կողմը, ամբաստանյալների բոլոր պաշտպաններն առարկեցին, ասելով, թե գործի նյութերին կարող են ծանոթանալ դատական քննությանը զուգահեռ, իսկ 10 ամիս կալանքի տակ գտնվող միակ ամբաստանյալի ՝ Արտյոմ Սեդրակյանի պաշտպանները՝ Կոտիկյանն ու Սուքիասյանն ասացին, որ այդ հարցը դատարանը թող քննի նախորդ նիստում իրենց արված միջնորդության պատասխանը ստանալուց հետո միայն: Դատախազը հայտարարել էր ըստ նրանց, որ գրավոր կներկայացնի իր դիրքորոշումը:

Նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել են անթույլատրելի ճանաչել որոշ ապացույցներ, մասնավորապես այն ապացույցը, որով եզդի Նավո Սլոյանի թոռանը իբր անձնագիր է տրվել այն ժամանակ, երբ նա ընդհանրապես հանրապետությունում չի եղել, անձնագրային չի ներկայացել:

Անձնագրայինի պետը նույնպես բացակայել է հանրապետությունից եւ բնականաբար, տեղյակ չի եղել նշյալ անձնագրի տրման ընթացակարգից:

Դատարանը որոշեց դատախազին ժամկետ չտալ եւ կանչեց ներկայացած վկային նիստերի դահլիճ: Դատախազ Էդգար Արամյանը տեղափոխվեց նիստերի դահլիճ, իսկ երբ վկան արդեն պատրաստվում էր մոտենալ ամբիոնին, Մանուչար Մարտիրոսյանը ասաց, որ չիչ կարող գործի մասին հարցեր տալ, քանի որ հավասար մրցակցության իրավունքից իրեն զրկել է դատարանը, եւ որ նա ծանոթ չէ գործի նյութերին:

Դատարանն ասաց, թե մեղադրանքի կողմն ունեցել է հնարավորություն ծանոթանալու դրանց, քանի որ նույն վարչությունում են գտնվել նյութերը, եւ փորձեց շարունակել:

Երկու դատախազները լքեցին նիստերի դահլիճն ասելով, որ չեն կարող նման պայմաններում մասնակցել նիստին:

«Ունենք այն, ինչ ունենք» ասաց դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, եւ ասաց, որ կդիմի դատախազությանը անհարգալից պահվածքի մասին հայտնելով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031