Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց 2016-ի գործունեության ծրագիրը: Նա ասաց, որ շտապում է, ուստի ծրագիրը ներկայացրեց շատ կարճ:
Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց գազի հաշվիչներից. «Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ այն հաշվիչները, որոնցից օգտվում են մեր բնակիչները, ճշգրիտ գազի ծավալ չի կարող որոշել, որովհետեւ դա կախծված է մի քանի պարամետրերից, ճնշումից, ջերմաստիճանից: Չե՞ք կարծում, որ արդեն ժամանակն է, որ նոր հաշվիչներ պետք է տեղադրվեն, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, թե ինչքան գազի ծավալ են իրենք սպառում: Հանձնաժողովը թող մշակի նման մեխանիզմ, թե ինչ հաշվիչ լինի»:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Հաշվիչների տեղադրումը, դա կլինի բնակչության հաշվին, թե «Գազպրոմ Արմենիայի» հաշվին, ի վերջո էլի ստացվելու է բնակիչների հաշվին, որովհետեւ այն ներդրումները , որոնք իրականացրեց «Գազպրոմ Արմենիան», պետք է վերադարձվի շահույթի տեսքով: Այստեղ տարբերությունը ժամանակի մեջ է: Իհարկե, համաձայն եմ, տեխնոլոգիաները զարգանում են, տեխնիկան զարգանում է եւ պետք է հետ չմնանք: Իրավաբանական անձանց համար այսօր ունենք նման որոշում, որ մինչեւ 2016-ի հուլիսի 1-ը այդ հաշվիչները պետք է փոխվեն եւ տեղադրվեն նոր հաշվիչներ, որոնք միանգամից բոլոր պարամետրերը հաշվի առնելով՝ ցույց է տալիս: Իսկ բնակչությանը ժամանակի հետ դա էլ կլուծենք հաջորդ էտապում»:
Կարդացեք նաև
Թե ում հաշվին է դա լինելու՝ Նազարյանը պատասխանեց. «Գազպրոմ Արմենիայի հաշվին»:
Նազարյանը աչքալուսանք տվեց, որ հուրախություն բոլորիս, այս տարի սակավաջրություն չկա, մինչ օրս տեղումների շեղում չունենք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այս պաշտոնյան չի տիրապետում իրավիճակին ու մեծ վնաս է հասցնում և մեր ժողովրդին, և մեր տնտեսությանը: Նրան պետք է շուտափույթ հեռացնել զբաղեցրած պաշտոնից: Դա կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը: