Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Հոկտեմբերի 27-ից հետո անընդհատ անկման մեջ ենք եւ այսօր հայտնվել ենք ոչ թե իշխանական ճգնաժամի, այլ հոգեւոր ճգնաժամի մեջ». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 23,2015 12:23
andranik qocharyan

«Իրատես»-ի հյուրն է «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը

– 21-րդ դարում մենք հաղթահարե՞լ ենք ճգնաժամը, որի մեջ հայտնվեցինք 20-րդ դարավերջին, 1999-ի հոկտեմբերի 27-ով։ Մենք կորցրինք պետության ղեկավարների՞, թե՞ Հայաստանի անկախության երաշխիքները։

– Մենք կորցրինք ճգնաժամը հաղթահարած վիճակը և հաղթահարողներին։ Նրանք մի օրում, մի ժամում չէին ձևավորվել, այլ իրենց ապրած կյանքով ու գործով, պետականության ընկալմամբ։ Հայաստանի ինքնիշխանությունը պահող ու առաջ տանող մարդիկ էին։ Նրանց տեղը թափուր է։ Հոկտեմբերի 27-ից հետո անընդհատ անկման մեջ ենք և այսօր հայտնվել ենք ոչ թե իշխանական ճգնաժամի, այլ հոգևոր ճգնաժամի մեջ։ Շատ բարդ է լցնել այն ամայությունը, որ այսօր կա մշակութային ու հոգևոր կյանքում։ Անհրաժեշտ է ստեղծել միջավայրը, որտեղ կարող է ձևավորվել ճգնաժամը գիտակցող ու հաղթահարող սերունդը։

– Փաստորեն խնդիրը ժամանա՞կն է։

– Նաև ժամանակը, բայց չպիտի պարապ նստենք ու սպասենք՝ երբ ինքն իրեն կգա բարենպաստ ժամանակը։ Այսօր մշակութային քաղաքականությունը իշխանությունը փոխարինել է եկեղեցիներ բացելով ու հարսանիքներ-կնունքներ անելով։ Իշխանության մեջ անկախության արժեքն ընկալող մարդկանց թիվը նվազել, գուցե զրոյացել է հոկտեմբերի 27-ի պատճառով։

– Գուցե հոկտեմբերի 27-ին հենց ա՞յդ խնդիրն Էր լուծվում՝ դաշտի ամայացման։

– Փաստ է, որ լուծվեց ոչ միայն իշխանության խնդիրը, այլև հայտնվեցինք անկման կորի մեջ։ Դա պետք է հաղթահարվեր քաղաքական զարգացումներով, հնարավորությունները կային։ Հասարակությունը միշտ փորձել է տեղապտույտից դուրս գալ ընտրությունների ժամանակ։ 2008-ին էլ հասարակությունը փորձեց իշխանության խնդիրը լուծել։ Ինչքան ընտրություն լինի՝ ժողովուրդը դեմ է լինելու կեղծիքներին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031