Սեյրան Օհանյան (ՀՀ պաշտպանության նախարար)
– Պարոն Օհանյան, մամուլում պարբերաբար տեսակետներ են հնչում, թե Ձեր և գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հարաբերություններն այն չեն։
– Տեղյակ եք, որ տևական ժամանակ է, ինչ «Պաշտպանության մասին» օրենքում ֆունկցիոնալ պարտականությունների որոշակի տարանջատումներ են իրականացվել, նկատի ունեմ պաշտպանության նախարար-ենթակա կառույցներ և գլխավոր շտաբ առնչությունները։ Ըստ այդմ, երկրի գերագույն գլխավոր հրամանատարն իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը, պաշտպանության նախարարը՝ անմիջական ղեկավարումը, իսկ զորային կառույցի անմիջական ղեկավարումն իրականացնում է գլխավոր շտաբի պետը։ Ասել է՝ գործում է հստակ հիերարխիա, գլխավոր շտաբի պետը ենթակա է նախարարին, նախարարը՝ գերագույն գլխավոր հրամանատարին, ում հետ որոշում է ընդհանուր ռազմական քաղաքականությունը։
– Գլխավոր շտաբի պետին ո՞վ է նշանակում, պարոն Օհանյան։
Կարդացեք նաև
– Շտաբի պետին, պաշտպանության նախարարի ներկայացմամբ, նշանակում է գերագույն գլխավոր հրամանատարը։ Այս պարագայում, հաշվի առնելով իմ եւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի անցած մարտական ուղին, պատերազմական ժամանակահատվածը (չպետք է մոռանալ նաև, որ ես եղել եմ պաշտպանության հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ, ԼՂ նախարար), պետք է եզրակացնել, որ Յուրի Գրիգորիչի հետ մենք բավականին երկար ճամփա ենք անցել, և այդ ամենը հաշվի առնելով, պետք է ասել, որ երբեմն-երբեմն մամուլ նետվող այդ լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Որպես պաշտպանության նախարար, ով ձգտում է կոլեկտիվ ջանքերով հասնել հաջողության, կոլեկտիվ ղեկավարմամբ լուծել բոլոր հարցերը, չեմ կարող վատ հարաբերությունների մեջ լինել ոչ միայն գլխավոր շտաբի պետի, այլև բոլոր մնացածների հետ։ Մեր համակարգում կա կառավարման անչափ կարևոր մի տարր, այն պայմանականորեն կոչենք քննարկումների մշակույթ, որի ժամանակ չեմ կարող ասել, թե չեն լինում տարաձայնություններ, բանավեճեր, սակայն դա չի խանգարում, որ բոլորով համերաշխ աշխատենք, և սուտ են այն բոլոր ասեկոսեները, սուտ են այն բոլոր խոսքերը, թե ես գլխավոր շտաբի պետի հետ…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում