Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան Լեւոն Գալստյան. Ամեն բան արվում է Սեւանա լճի մակարդակը չբարձրացնելու համար. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 23,2015 11:48

Բնապահպան Լեւոն Գալստյանը համոզված է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում ամեն բան արվում է՝ Սեւանա լճի մակարդակը չբարձրացնելու համար: «Այն թվերը, որոնք ներկայացնում է «Հայպետհիդրոմետը» կամ մեկ այլ պետական կառույց, մեզ համար արժանահավատ չեն, որովհետեւ չկա հանրային վերահսկողության հստակ համակարգ։ Մոտ օրերս Դիլիջանից Երեւան վերադառնալիս՝ Հրազդան քաղաք տանող խաչմերուկի մոտ նկատեցի, որ Սեւանա լճից բաց թողնվող ջրի համար նախատեսված ջրանցքի հատակի ողջ երկայնքով ջրի բարակ շերտ էր հոսում, ինչը նշանակում է, որ այս օրերին ջուր է բաց թողնվել Սեւանից՝ չնայած նրան, որ իրավունք չունեն բաց թողնելու։ Ակնհայտ երեւում է, որ լավ էլ ջուր են բաց թողնում»,- ներկայացրեց բնապահպանը։

Տեւական ժամանակ է, ինչ բնապահպանն առաջարկում է ստեղծել հանրային վերահսկողության թափանցիկ համակարգ, որով հնարավոր կլինի պարզել, թե որքան ջուր է Սեւաևից բաց թողնվում։ Այս առաջարկով Լ. Գալստյանը դիմել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, սակայն անարձագանք։ «Մեր առաջարկի իրագործման դեպքում յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա վերահսկել։ Օրինակ՝ մեր բնապահպանները իրենց տարբեր հաշվարկներով պնդում են, որ Սեւանից ավելի մեծ քանակությամբ ջուր են բաց թողնում, քան հայտարարում են։ Այսինքն՝ 170 մլն խմ է տրված, բայց կրկնակի են բաց թողնում»։

Զրույցի ավարտին բնապահպան Լ. Գալստյանը հայտնեց, որ հիմա Սեւանա լճի մակարդակի բարձրացման համար նախատեսված ջուրը լցվում է Եղեգիս գետ, այնուհետեւ հոսում դեպի Նախիջեւան։ Մինչդեռ մինչեւ 2030 թվականը նախատեսված է լճի մակարդակը հասցնել 1903,5 մետրի, ինչն անհրաժեշտ նվազագույն բարձրությունն է Սեւանա լճի ճահճացումը կանխելու համար։

Սյունե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031