Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկ. մինչև 8% տարեկան տոկոսադրույքով կուտակային հաշիվներ

Հոկտեմբեր 23,2015 11:45

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ՝ մինչև 8% պրոգրեսիվ տարեկան տոկոսադրույքով: Կուտակային հաշիվը դա նոր տեսակի բանկային հաշիվ է, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս անընդմեջ կուտակել դրամական միջոցներ ցանկացած հեռանկարային/երկարաժամկետ նպատակների համար (արձակուրդ, խոշոր գնում, ուսման վարձավճար և այլն), միաժամանակ կուտակման ընթացքում ստանալով եկամուտ Բանկի կողմից վճարված տոկոսների տեսքով, և ցանկացած պահի օգտագործել կուտակված ֆինանսական միջոցները (ամբողջությամբ կամ մասնակի) առանց տոկոսագումարների կորստի:

Կուտակային հաշիվները ՎՏԲ-Հայաստան Բանկում բացվում են ՀՀ դրամով, անվճար: Առաջին կուտակումը հաճախորդը կատարում է հաշիվը բացելու պահին նվազագույնը 10 000 ՀՀ դրամի չափով: Այնուհետև, եթե ընթացիկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր հաճախորդը պահի առնվազն 10 000 ՀՀ դրամ կուտակային հաշվին, ապա հաշվի սպասարկման դիմաց սակագին չի գանձվի: Հակառակ դեպքում հաշվի սպասարկման դիմաց ամենամսյա վճարը կկազմի 390 ՀՀ դրամ:

Բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին օգտվել կուտակային հաշվի համար կիրառվող պրոգրեսիվ տարեկան տոկոսադրույքի արտոնությունից` կախված ընթացիկ ամսվա ընթացքում հաշվին առկա օրական միջին մնացորդից հետևյալ եղանակով`

միջին օրական մնացորդը մեկ ամսվա ընթացքում՝

•          փոքր է 10 000 ՀՀ դրամից՝ 0.01%;

•          ավելի է քան 10 001 ՀՀ դրամը և պակաս է 100 000 ՀՀ դրամից՝ 7%;

•          գերազանցում է 100 001 ՀՀ դրամը՝ 8%:

Հաշվի տոկոսները վճարվում և գումարվում են հաշվի մնացորդին յուրաքանչյուր ամիս:

Կուտակային հաշվի ձևակերպումն ՎՏԲ-Հայաստան Բանկում ունի հետևյալ առավելությունները՝

•          Ցանկացած պահի հաշվի համալրումներ և ելքագրումներ կատարելու հնարավորություն (առավելություն է դեպոզիտների համեմատ);

•          Բարձր եկամտաբերություն (համեմատած բանկային հաշվի հետ);

•          Միջոցների կազմակերպված և պլանավորված կուտակման հնարավորություն երկարաժամկետ նպատակներով;

•          Հեռակա կուտակումների հնարավորություն՝ աշխատավարձի, դրամային փոխանցումների մուտքագրման շնորհիվ;

•          Կուտակային հաշիվ բացելու համար պահանջվում է նվազագույն քանակի փաստաթղթեր և ժամանակ:

Բացի դրանից, ՎՏԲ-Հայաստան Բանկում բացելով կուտակային հաշիվ, հաճախորդին տրամադրվում է Ինտերնետ-Բանկինգ անվճար ծառայությունը, որի միջոցով հնարավոր է իրականացնել հաշվի կուտակումները առանձ Բանկ այցելելու անհրաժեշտության: Կուտակային հաշիվը կարելի է համալրել նաև Երևանում և ՀՀ տարբեր մարզերում տեղակայված TelCell 1200 տերմինալների միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031