Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են «Նոր Հայաստան»-ի անդամներն ամեն ինչ անում իշխանությունների կողմից «հալածյալի» իմիջ ստանալու համար. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 23,2015 11:36

Սէֆիլյանը ընդգծեց, որ իրենք օգտագործելու են խաղաղ անհնազանդության իրավունքը՝ զորեղ ճնշում գործադրելու համար իշխանությունների վրա՝ նրանց թողնելով ընտրությունը՝ նահանջել խաղաղ ձեւով թե ոչ խաղաղ։

Սէֆիլյանի այս հայտարարությունները, վստահաբար, շատերի մոտ առաջացրին «դեժավյու», ընդ որում, շատ թարմ՝ ոչ վաղ անցյալից։ Նա, հիշեցնենք, նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկավ նաեւ անցած մարտի վերջին, երբ ղեկավարում էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը եւ իր համախոհների հետ նպատակ էր դրել տապալել հենց ապրիլի 24-ի միջոցառումները։ Այդ ժամանակ էլ Սէֆիլյանն ասում էր, որ իրենք տանից դուրս են գալու եւ էլ չեն վերադառնալու, մինչեւ «ռեժիմին» չտապալեն, եւ որ եթե «ռեժիմը» իրենց նկատմամբ ուժ կիրառի, ապա իրենք էլ իրենց իրավունք կվերապահեն դիմելու համարժեք գործողությունների։ Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորին է հայտնի։ Ապրիլի 7-ին ձերբակալված Սէֆիլյանն ու նրա ընկերները կարճ ժամանակ անցկացրին ճաղերի հետեւում, ապա ազատ արձակվեցին՝ դրանից հետո, ըստ էության, այլեւս մոռանալով «100-ամյակն առանց ռեժիմի» իրենց կարգախոսը։

Եվ հիմա, փաստորեն, Սէֆիլյանն ու նրա ընկերները փորձ են անում խաղարկել նույն սցենարը՝ հստակ իմանալով որ իշխանությունների հակազդեցությունը չի ուշանալու: Այլ խնդիր է, թե ինչու են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն ամեն ինչ անում (հերթական անգամ իշխանությունների կողմից «հալածյալի» իմիջ ստանալու համար) հստակ գիտակցելով, որ սահմանադրական հանրաքվեից վեց օր առաջ հնարավոր չէ զանգվածային այնպիսի մասշտաբի անհնազանդություն իրականացնել, որը թույլ կտա իրավիճակ փոխել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031